Երևան
19 / Հուլիս / 2019

Պատժիչ գործողություն Բաքվի դեմ. Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը

Lragir.am-ը գրում է․ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել հունիսի 20-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին: Հայտարարության մեջ հիշատակվում է նաեւ վերջին օրերի սահմանային լարվածությունը: Հայաստանի ԱԳՆ-ն արձանագրում է, որ լարվածություն հրահրելու Ադրբեջանի գործողությունը լավ միջավայր չի ստեղծում Վաշինգտոնի հանդիպումից առաջ: Միաժամանակ, Հայաստանի արտգործնախարությունը հայտարարում է, որ այդ իրավիճակը հստակ գերակայություն է սահմանում վաշինգտոնյան օրակարգի համար:


Որն է այդ հստակ օրակարգը, որի գերակայության մասին խոսում է Երեւանը, հայտարարության մեջ չի մանրամասնվում: Բայց, հիմք կա ենթադրելու կամ եզրակացնելու, որ խոսքը հրադադարի պահպանման մեխանիզմների կամ այսպես ասած Վիեննայի օրակարգի մասին է, որը քննարկվեց ապրիլյան քառօրյա պատերազմից մոտ մեկ ամիս հետո:

Դրան հաջորդեց Սանկտ-Պետերբուրգի հանդիպումը, որտեղ ըստ տրամաբանության պետք է լիներ Վիեննայի օրակարգի առաջմղում, բայց իրականում տեղի ունեցավ հակառակը՝ Վիեննայի օրակարգը մղվեց հետ, ինչը հաջորդ օրն իսկ երեւանյան ասուլիսով արձանագրեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը: Նա հայտարարել էր, որ թեեւ Սանկտ-Պետերբուրգի հանդիպմանը հաջորդած ամփոփիչ հայտարության մեջ կոնկրետ չի խոսվել հրադադարի պահպանման մեխանիզմների մասին, այդուհանդերձ իրենց համար դա է մնում առաջնահերթություն:

Ֆրանսիան հայտնեց Սարգսյան-Ալիեւ երրորդ հանդիպումը կազմակերպելու պատրաստակամություն, բայց մի շարք արտաքին ու ներքին հանդիպումներով փաստացի չեղարկվեց Վիեննայի օակարգը պաշտպանելու Փարիզի այդ փորձը, իսկ երրորդ հանդիպումը եղավ մեկուկես տարի անց՝ Ժնեւում, որի շրջանակում որեւէ խոսք չասվեց Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին:

Միեւնույն ժամանակ, դրանք իհարկե չհայտարարվեցին չեղարկված: Հնարավոր է, որ այդ օրակարգը լռության մատնելը Ադրբեջանի «դեմքը փրկելու» տրամաբանություն ուներ, պայմանով, որ Բաքուն էլ դադարեցնում է ռազմական շանտաժի եւ մարդասպանության քաղաքականությունը եւ ապավինում բացառապես քաղաքական գործընթացի: Սերժ Սարգսյանը Ժնեւում Ալիեւի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահն էլ շահագրգռված է, որ զոհեր չլինեն սահմանին: Բայց Սարգսյանի այդ հայտարարությունից մեկ-երկու օր անց հայկական կողմը սահմանին ունեցավ զոհ:

Երեւանը սակայն չգիտես ինչու դրանից հետ չպնդեց Վիեննայի օրակարգի մասին, թեեւ մարդիկ, որոնք այդ օրերին համակ լռության մեջ էին, քանի որ իշխանության մեջ էին, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանությանն էին մեղադրում Վիեննայի օրակարգը «կորցնելու» մասին:

Գործնականում սակայն, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը ոչ թե կորցրեց, այլ ձեռք բերեց կամ սկսեց թելադրել օրակարգ: Դրանում իհարկե Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը աշխուժորեն չէին հիշատակվում, որովհետեւ Երեւանը դրել էր շատ ավելի խորքային խնդիր՝ Ստեփանակերտի վերադարձը բանակցային սեղան, Վիեննան ու Սանկտ-Պետերբուրգը ժամանակից շուտ չհանելով գրպանից: Հետո եղավ Դուշանբեն, որից հետո մի քանի ամիս շարունակ գրանցվեց սահմանային գործնականում աննախադեպ անդորր:

Այժմ անդորրը խախտվում է, Ադրբեջանը վերսկսում է մարդասպանությունը: Ընդ որում, հատկանշական է, որ Բաքուն դա անում է համանախագահների ռեգիոնալ այցին զուգահեռ, ինչը թերեւս նշանակում է, որ այդ այցի օրակարգն ու բովանդակությունը Բաքվի համար եղել են ոչ շահեկան եւ անցանկալի:

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո զգալով Հայաստանի ձեռք բերած մեկնարկային առավելությունը, Ադրբեջանի նախագահ Ալիեւը չգնաց իրավիճակն ավելի բարդացնելուն եւ համաձայնեց ամիսների խաղաղության: Ի՞նչ է պատահել, որ բանակցային առավելության մասին խոսող Ադրբեջանը ձեռքը տանում է զենքին եւ վերադառնում մարդասպանության:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 98197 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է