Երևան
19 / Հուլիս / 2019

Նորից առաջարկ Թուրքիայից

hayeli.am-ը գրել է․ «Եթե Հայաստանը վստահում է իր ուժերին, թող ընդունի համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մեր առաջարկը», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ֆրանսիացի պաշտոնակից Ժան-Իվ Լը Դրիանի հետ Անկարայում կայացած հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ժամանակ։

Թուրք-ֆրանսիական հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցերի թվում անդրադառնալով նաև Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի դիրքորոշմանը՝ Չավուշօղլուն պնդել է, թե «Ֆրանսիայի որդեգրած պոպուլիստական և քաղաքական մոտեցումը ոչ մի կերպ չի նպաստում երկկողմ հարաբերություններին»։

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի որոշման առիթով Չավուշօղլուն կրկնել է պաշտոնական Անկարայի այն տեսակետը, թե այդ որոշումը հակասում է Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին։

Թուրքիայի ԱԳ նախարարը հերթական անգամ հիշատակել է Հայոց ցեղասպանության հարցը ուսումնասիրելու համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու Անկարայի առաջարկը։ «Թող այդ հանձնաժողովում Ֆրանսիան լինի, Ռուսաստանը, ԱՄՆ-ը լինեն։ Հայաստանն ուզած երկրին կարող է ներգրավել։ Բացենք արխիվները», - հայտարարել է Չավուշօղլուն՝ հավելելով, թե Թուրքիան պատրաստ է ընդունել աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքը։

Հիշեցնենք, այս տարվա փետրվարին ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ Փարիզում ելույթ ունենալով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթի ընթացքում: «Ֆրանսիան այն երկիրն է, որը ուղիղ է նայում պատմության աչքերին», - ասել է Ֆրանսիայի նախագահը ֆրանսահայ համայնքի 350 ներկայացուցիչների ներկայությամբ: Մակրոնը հիշեցրել էր, որ Ֆրանսիան առաջին երկրներից էր, որը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները անվանեց մարդկության դեմ ուղղված հանցագործություն:

«Առաջիկա շաբաթների ընթացքում, իմ խոստման համաձայն, Ֆրանսիան ապրիլի 24-ը կհռչակի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր: Ֆրանսահայերի պատմությունը պատկանում է Ֆրանսիայի պատմությանը, և Հայոց ցեղասպանությունը մեր հիշողության մի մասն է, ուստի մեր հանրապետությունը պետք է հիշի այն», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնը հայտնել է, որ նախապես տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին իր որոշման մասին: Միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահը նաև հարգանքի տուրք մատուցեց Շառլ Ազնավուրի հիշատակին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 89254 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է