Երևան
17 / Սեպտեմբեր / 2019

Ական Հայաստանի տակ. մարտիմեկյան գործի «զուգահեռ» սենսացիան

Lragir.am-ը գրում է․ Իրավապահ կառույցները, մասնավորապես Հատուկ Քննչական ծառայությունը կարծես թե դեռ չի արձագանքել Հայկական Ժամանակ օրաթերթի կայքի հրապարակած տեղեկությանը, որ Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ առկա է օտարալեզու փաստաթուղթ, որտեղ նշվում է, թե ինչ պետք է անի իշխանությունը հանրության եւ ընդդիմության դեմ: Կայքը հրապարակել էր նաեւ, որ ըստ աղբյուրի, մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Երեւանում են եղել նաեւ օտարերկրյա հատուկ մասնագետներ, որոնք գաղտնի գտնվել են կառավարության նիստերի դահլիճում:

Ի՞նչ տեղեկություններ ունի այդ կապակցությամբ ՀՔԾ-ն, որ վարում է մարտիմեկյան գործը:

Հայկական Ժամանակն այս տեղեկությունը հրապարակում է հատկանշական ներքին եւ արտաքին քաղաքական շրջափուլում:

Թեեւ նշված չէ, թե հատկապես որ օտար լեզվով է փաստաթուղթը կամ այլ կերպ ասած հանձնարարականը եւ որ օտար երկրից էին գաղտնի ժամանած մասնագետները, այդուհանդերձ այդ հարցում թերեւս կասկած չկա, որ խոսքը ռուսերենի եւ Ռուսաստանի մասին է: Ավելին, 2008 թվականին հենց Հայկական Ժամանակ օրաթերթում տպվեց ռուսաստանցի հատուկ ստորաբաժանման սպայի լուսանկար, որն ըստ տեղեկության արվել էր մարտիմեկյան զարգացումների օրերին Երեւանում:

Փաստորեն, խոսքն այսպես ասած «զուգահեռ» 0038 հրամանի մասին է, իհարկե պամանական իմաստով:

Հետաքրքիր է օտարալեզու հանձնարարականի բովանդակությունը: Մասնավորապես, արդյո՞ք դրանում եղել է կոնկրետություն մարդ սպանելու անհրաժեշտության մասին: Օտարալեզու հանձնարարականում եղե՞լ է «ցուցում» կամ «խորհուրդ» Հայաստանի իշխանությանը, որ իքս զարգացման դեպքում, կամ արդեն ստեղծված իրավիճակում պետք է իրավիճակը կառավարելու համար անպայման սպանել մի քանի մարդ: Ի՞նչ վերաբերմունք է ունեցել դրան Հայաստանի իշխանությունը: Կամ, իշխանության գլխավոր դեմքերից ով ինչ վերաբերմունք է ունեցել: Կարո՞ղ էր արդյոք Մարտի 1-ին գործել զուգահեռ «կառավարում»:

Աներկբա է, որ մարտիմեկյան գործի ողբերգական «մեխը» սպանություններն են, 10 մարդու կորուստը: Ընդ որում, խոսքը թե զուտ մարդկային, թե քաղաքական իմաստով առանցքային հանգամանքի մասին է:

Կասկած չկա, որ զոհ չլինելու պարագայում մարտիմեկյան թեման ոչ միայն այսօր՝ թավշյա հեղափոխությունից հետո, այլ ընդհանրապես նախորդ տասնամյակում հանրային գիտակցության եւ քաղաքական գործընթացների վրա ունենալու էր բացարձակապես այլ ազդեցություն: Ի վերջո, զոհերի հանգամանքն է, որ Մարտի 1-ը Հայաստանի ներքաղաքական կյանքում, իշխող համակարգի քառորդդարյա վերարտադրության պատմությունում դարձրել է աննախադեպ ողբերգական էջ:

Որովհետեւ բռնության էջերը՝ այդ թվում հետընտրական բռնության, սկսում են առնվազն 1995-96 թվականների ընտրական ցիկլից:

Ինչպե՞ս էր զարգանալու մարտիմեկյան իրավիճակը եւ ինչ հանգուցալուծում էր լինելու, եթե չլինեին զոհեր: Դրանք պարտադի՞ր էին իշխանության դիրքերը պահելու համար, թե՞ ուժային գործողությամբ դիրքերը հնարավոր էր պահել նաեւ առանց զոհերի, ամենեւին չկար դրանց գնալու անհրաժեշտություն:

Իշխանությունը, կամ ավելի շուտ մարտիմեկյան իրադարձությունների համար մեղադրվող գլխավոր անձը՝ Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է, որ զոհերի հանգամանքը հարվածել է հենց իրեն, որ նա հեռացող նախագահ էր եւ հենց իրեն էր ամենից քիչը պետք այդպիսի ելքը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 42700 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․ Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը․ Վանեցյան

Մխիթարյանի գոլն ու «Ռոմա»-ի հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա