Երևան
21 / Հուլիս / 2019

Օձե՞րն են շատացել, թե՞ նրանց հանդիպումները մարդկանց հետ

2019-ին Հայաստանում օձի խայթոցի 200- ից ավելի դեպք է գրանցվել՝ մեկը մահվան ելքով: Նախորդ տարվա համեմատ այս թվերը կրկնակի ավելացել են: Ո՞րն է պատճառը: Օձե՞րն են շատացել, թե՞ մարդկանց հետ նրանց հանդիպումները:

Գրանցվել է օձի խայթոցից այս տարվա առաջին մահվան դեպքը՝ Սյունիքի Հալիձոր գյուղում, մահացողը 47-ամյա տղամարդ է:

Նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի համեմատ օձի խայթոցի դեպքերը կրկնակի ավելացել են:

«Հայաստանում ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին գրանցվել է օձի խայթոցի 32 դեպք, մեկ մարդ մահացել է: Օձերը խայթում են բացառապես ինքնապաշտպանության նպատակով: Այս ամիսներին նրանք չափազանց ագրեսիվ են, իսկ թույնը մեծ խտություն ունի: Օձեր հանդիպելու հավանականությունը մեծանում է լեռնային տեղանք այցելելիս, գյուղատնտեսական ցանքատարածքներում և հանդերում»,- ասաց Հովհաննես Խանգելդյանը:

Օձերի քանակը չի շատացել եւ դրանով պայմանավորված չէ, որ ավելացել են օձերի ու մարդկանց հանդիպումների դեպքերը, վստահեցնում է սողունաբան Կարեն Մարտիրոսյանը:

Օդի ջերմաստիճանի բարձրացումն ի վնաս օձերի է, ոչ թե հօգուտ: 30 աստիճանից բարձր ջերմաստիճանին օձերն ուղղակի էլ չեն դիմանում, դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ առաջին հերթին մարդիկ են վնասում օձերին ու խանգարում, հետո նոր՝ օձերը խայթում են՝ պաշտպանվելու համար:

Ամեն դեպքում, եթե օձը խայթում է՝ ի՞նչ անել:

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

«Հաճախ, առաջին բուժօգնության կանոններին տեղյակ լինելու և տուժածին ճիշտ բուժօգնություն ցուցաբերելու շնորհիվ հնարավոր է կայունացնել անձի վիճակը՝ մինչև Շտապ օգնության ժամանումը:»,- պատասխանեց բժիշկ Հայկ Հովհաննիսյանը:

Խուճապի չմատնվելն ամենակարեւորն է, թե խայթելուց առաջ, թե անմիջապես խայթելու պահին, թե դրանից հետո՝ քայլերի ճիշտ հերթականությունը կօգնի խուսափել օձի խայթոցի մահվան ելքից:

դիտվել է 27816 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսայնութ. Ով է Վաչե Թովմասյանի կինը

Տեսանյութ. Ով է Արամ MP3-ի կինը

Ով է Զարուհի Բաբայանի որդին, տեսեք որքան է մեծացել նա

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է