Երևան
19 / Հուլիս / 2019

Սառույցը կոտրվե՞ց. Արդյունքը կարող է ֆանտաստիկ լինել

Lragir.am—ը գրում է․ ԶԼՄ-ները տեղեկություն են հրապարակել, ըստ որի ՔՊ կուսակցության համագումարի ընդմիջմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Տաշիր ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հետ: Նրանք զբոսնել են այգում, զրուցել սրճարանում:


Հեղափոխությունը Հայաստանում տապալեց Սամվել Կարապետյանի ու Կարեն Կարապետյանի քաղաքական ծրագրերը: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Կարեն Կարապետյանը, ով զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի պաշտոնը, փորձեց վերցնել իշխանությունը, ըստ ԶԼՄ-ներում հրապարակվող տեղեկությունների՝ նաեւ Կրեմլի աջակցությամբ, որտեղ ակտիվ լոբբինգ էր անում Սամվել Կարապետյանը: Նույնիսկ տեղեկություններ եղան, որ խոսք է գնացել ուժային միջամտության մասին, այն բանից հետո, երբ Հայաստանի իրավապահները հրապարակավ հրաժարվել էին ուժային միջամտությունից:


Սակայն ռուսական միջամտություն նույնպես չեղավ, իսկ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ով հայկական քաղաքական դաշտում ՀՀԿ-ի իշխանության օրոք դարձել էր բավական նշանային դեմք, հայտարարեց, որ ճանաչելով Կարեն Կարապետյանին, համոզված է, որ նա չի գնա նման քայլերի:

Սամվել Կարապետյանը իշխող համակարգում վարչապետ Կարեն Կարապետյանի «տնտեսական հովանավորն» էր, որի աջակցությամբ ստեղծվեց ռուսահայ գործարարների ներդրողների ակումբը: Ինքը Սամվել Կարապետյանը, գնելով բաշխիչ ցանցերը, հայտարարել էր 1 միլիարդ դոլար ներդրումների մասին, ինչը մեկնաբանվեց որպես իշխանության «քաղաքական գին»:

Հեղափոխությունից հետո ռուսահայ գործարարների հայտարարված ներդրումները սառեցվեցին, թեեւ Սամվել Կարապետյանը շարունակում էր որոշ ծրագրեր Հայաստանում: Այնուամենայնիվ, նկատելի էր որոշակի սառնություն, առավել եւս Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների տրանսֆորմացիայի ֆոնին:

Ի՞նչ են խոսել Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը: Իր վերջին հարցազրույցներից մեկում Նիկոլ Փաշինյանը, երկրորդելով Արցախի հակամարտության գոտում լարվածության հարցում Ռուսաստանի պատասխանատվության հարցը, հայտարարել էր, որ Հայաստանի տնտեսությունը ներկայում լավ դինամիկա ունի, եւ Ռուսաստանը չի խանգարի այդ դինամիկային: Ըստ ամենայնի, ենթադրվում են էներգետիկ, մասնավորապես գազի խնդիրները, ինչպես նաեւ ռուսահայ կապիտալի ներդրումները:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 83139 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է