Երևան
19 / Հուլիս / 2019

Բանակն արեց իր գործը. իսկ ուր էին մնացածները

Lragir.am-ը գրում է․ 2016 թվականի ապրիլի պատերազմի հետաքննությունը խորհրդարանական հանձնաժողովի կողմից նպատակահարմար է, եթե կա հանրային պահանջարկ, ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, չհստակեցնելով՝ կա նման պահանջարկ, թե ոչ:

Ապրիլյան պատերազմի քննության խորհրդարանական հանձնաժողովն արդեն անցկացրել է առաջին նիստը, սակայն դեռ պարզ չէ, թե ինչ պատասխաններ է ակնկալում ստանալ հանրությունը եւ մտադիր է արդյոք հանձնաժողովը պատասխանել: ՊՆ-ն խոստացել է համագործակցել հանձնաժողովի հետ, բայց առանց ոգեւորության է ընդունել հանձնաժողովի ստեղծման գաղափարը:

ՊՆ-ում կարծում են, որ հանձնաժողովի ստեղծումը որոշակի անընդունելի ներքաղաքական դրդապատճառնե՞ր ունի: Թե՞ ՊՆ-ն վստահ է, որ ապրիլյան պատերազմի արմատները պետք է ոչ թե բանակում փնտրել, այլ արտաքին քաղաքական տարածությունում: Օրինակ, հանձնաժողովը կարո՞ղ է պատասխանել հարցին, թե ինչ պայմաններում է ապրիլի 5-ին ստորագրվել հրադադարը, Սեյրան Օհանյանը, Սերժ Սարգսյանը գիտեի՞ն, որ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը պատրաստվում է հրադադար ստորագրել: Դատելով այն ժամանակվա տեղեկություններից՝ գլխավոր շտաբը, նախագահը, արտաքին եւ պաշտպանության գործերի նախարարները կարծես մի թիմով չեն գործել:

Բացի այդ, ապրիլյան պատերազմից մեկ տարի առաջ «նախապատրաստական» քայլեր էին կատարվել, որոնք հնարավոր է նպաստել են, որ հաջողվի պահպանել դիրքերը պատերազմի ժամանակ: Մասնավորապես, որոշումների կայացման պատասխանատվությունը դրվել է դաշտային հրամանատարների վրա, եւ ընդհանուր հրամաններ չէին իջեցվում: Դրան կտրվի՞ քաղաքական գնահատական:

Այս հարցերին պատասխանելու համար ամենեւին էլ պարտադիր չէ հետաքննել բանակի գործողությունները, որը, ի դեպ, իր վրա վերցրեց ամբողջ հարվածը՝ ռազմական եւ քաղաքական: Առաջին երկու օրերին Հայաստանի եւ Արցախի քաղաքական ղեկավարությունը չէր երեւում՝ մարդիկ իրենք էին օգնություն հավաքում, մոբիլիզացվում եւ առաջնագիծ մեկնում, իրենք էին ռազմական տեխնիկա գնում:

Դավիթ Տոնոյանն ապրիլյան պատերազմի օրերին պաշտպանության փոխնախարար էր: Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու ապրիլյան պատերազմում սխալների մեղավորները չեն պատժվել, Տոնոյանն ասել է, որ ռազմական գործողությունների ժամանակ հնարավոր է ամեն ինչ, այդ թվում՝ սխալներ, բայց ոչ բոլորն են քրորեն պատժելի: Տոնոյանը նշել է, որ քայլեր ձեռնարկվել են, միգուցե մի քիչ ուշացած, «սակայն, ինչպես տեսնում եք, տղաներն իզուր չեն զոհել իրենց կյանքը: Ո՞վ է ասել, որ քրեական պատասխանատվության չեն կանչվել: Որքանով գիտեմ, ապրիլյան պատերազմի դեպքերով թե Հայաստանում, թե Արցախում քրեական գործեր են հարուցվել, բայց Ադրբեջանի դեմ», ասել է Տոնոյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 17479 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է