Երևան
24 / Օգոստոս / 2019

Նրանց ռեսուրսները կսպառվեն, ու նրանք բոմժ կդառնան. Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությունը

ՔՊ համագումարում իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է աշխատատեղերի խնդրին: Նա ասել է, որ մեկ տարում բացվել է 51 հազար նոր աշխատատեղ, որոնց մեծ մասը ստվերից դուրս բերված աշխատատեղերն են, մի փոքր մասը՝ նոր բացվածները:


«Երեկ մի զեկույց կարդացի, եւ հասկացա, որ այստեղ աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե մենք արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի համար, Յութուբում դիսլայք դնողների համար: Էս թվերը երկնիշ, քառանիշ աճ կցուցադրեին: Մենք դժգոհ չենք, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունեն, եւ համոզված եղեք, որ մենք բավարար կամք ու քաղաքական ռեսուրս ունենք, որպեսզի ֆեյքերին ու դիսլայք դնողներին աշխատավարձ վճարելու արդյունքում հին կոռուպցիոն համակարգի բոլոր ռեսուրսները սպառվեն, եւ նրանք բառիս բուն իմաստով, կներեք էս բառի համար, էս բառը իրենք են սիրում, հայտնվեն բոմժի կարգավիճակում», ասել է Նիկոլ Փաշինյանը:

դիտվել է 11360 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հույով լի սենյակը Տավուշում

ՌՈ գնդապետը կալանավորվել է

Որտեղ, ինչպես և ինչու են Դոն Պիպոյին «փռել ասֆալտին». մանրամասներ

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին