Երևան
22 / Հոկտեմբեր / 2019

Հաղորդում՝ ՀՀ Վարչապետի ենթադրյալ կոռուպցիոն որոշման մասին

Փորձելով պայքարել ավազակաիշխանական կոռուպցիայի դեմ, Դուք չեք էլ նկատում, որ ստեղծում եք Ձերը՝ իմքայլական կոռուպցիան: Կոտրեք Ձեր մեծամտությունը և լսեք «ժողջան»-ին, որը չի կարող երջանկանալ նրանից, որ ավազակաիշխանական կոռուպցիան փոխվում է իմքայլականով: Այդ իմաստով, ինչպես նաև, հաշվի առնելով, որ օրենքի առջև բոլորը հավասար են, Ձեզ եմ ուղարկում հաղորդումս կոռուպցիայի մասին՝ թողնելով Ձեր «դուխով» հայեցողությանը համապատասխան իրավասու մարմնին այն փոխանցելու համար

Հաղորդում

ՀՀ Վարչապետի ենթադրյալ կոռուպցիոն որոշման մասին

Հունիսի 14-ին, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան պահանջներով, ՀՀ Վարչապետը Զարեհ Սինանյանին նշանակել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար:

Սակայն, նույն օրենքը որոշակի պահանջներ է ներկայացնում այդ պաշտոնին, որոնք սակայն ՀՀ Վարչապետն անտեսել է կամ այդ մասին պահանջվող տեղեկատվություն չի ներկայացնում:

Ավելին, Սինանյանի մասին հայաստանցին գիտի միայն այն, ինչ ինքն է ներկայացնում, մասնավորապես, որ Փաշինյանի հետ կերել ու խմել է, որ բարձր պաշտոններից է հրաժարվել, որ իբր ահավոր ընդդիմադիր է եղել ավազակաիշխանությանը և այլն:

Չի ասում միայն, թե ինչո՞ւ է ժամանակավրեպ տեղեկատվութուն տարածել իր սույն նշանակման մասին (Օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մաս), թե ինչո՞ւ է հեռացել Հայրենիքից, հայաստանցուս համար դժվարագույն տարիներին, թե ինչո՞ւ զինվորական ծառայություն չի անցել հայոց բանակում (14-րդ հոդվածի 1/5-րդ մաս) կամ չի մասնակցել արցախյան ազատամարտին, ինչո՞ւ է Սփյուռքում իրեն տարանջատում, որպես հայաստանցի կամ այդ ի՞նչ գործունեություն է ծավալել ավազակաիշխանության դեմ, որի արդյունքները հայաստանցուս հայտնի չի:

Եվ, վերջապես, հաշվի առնելով տխրահռչակ Արմեն Սարգսյանի պատմությունը, հայաստանցիս ե՞րբ պետք է տեղեկանա, թե այս գործիչն ինչպես է վերաբերվել ՀՀ քաղաքացության բարձր կոչմանը, թե՞ միայն Վարչապետին է դա հասանելի… Իհարկե ՝ ոչ:

Հասկացանք, որ այս պաշտոնի նշանակումը իմքայլականները վստահել են Վարչապետին, սակայն դա չի նշանակում, որ այն պետք է արվի «տնական» մակարդակով: Արդյունքոմ, ստվերում են մնացել մի շարք իրավական և բարոյական անհրաժեշտ նորմեր, որոնք պետք է հրապարակվեին նշանակումից առաջ կամ, առնվազն, նրա հետ միասին, ինչը սակայն չի արվել առաջացնելով պաշտոնի անթաքույց չարաշահում:

Ելնելով վերոգրյալից և դիտարկելով այն որպես կոռուպցիոն դրսևորում ՀՀ Վարչապետի կողմից, խնդրում եմ քննարկել սույն հաղորդումս:

Ռուբեն Թորոսյան
ՀՀ ԳԽ Նախագահության անդամ

Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/news/518723.html 

դիտվել է 13320 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է․ Փաշինյան (տեսանյութ)

«Կանանց տնտեսական հզորացում Շիրակի և Գեղարքունիքի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդի...

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը