Երևան
19 / Հուլիս / 2019

ԱԺ նախագահի սենսացիոն հայտարարությունը

Lragir.am-ը գրում է․ ՔՊ համագումարում իր ելույթում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե «մեզ պատերազմ է հայտարարված: Հայաստանն այսօր ազատության ու ժողովրդավարության բաստիոնն է Հայաստանում: Ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ Եվրոպան, Հայաստանի Հանրապետությունն այսօր ազատության եւ ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում, եւ կախված նրանից՝ կհաջողի՞ արդյոք հայկական ժողովրդավարությունը, այս հարցի պատասխանը մեծապես կպայմանավորի այն, թե արդյոք ժողովրդավարությունը կհաջողվի աշխարհում: Երկրորդ չափազանց կարեւոր հանգամանքը ազգային շահն է. մենք գործ ունենք Հայաստանի Հանրապետության հետ, մեր հայրենիքի հետ, մի հանրույթի հետ, որը գալիս է հնուց եւ համոզված եմ, փոքրաթիվ ազգերի հետ դիմավորելու է մոլորակի մայրամուտը: Սա է, որ դրված է խաղասեղանին: Հենց այս հեռանկարին են պատերազմ հայտարարել: Այս պատերազմում մենք պարտվելու իրավունք չունենք»:


Հայաստանում թավշյա հեղափոխությունն իսկապես յուրահատուկ երեւույթ էր թե իր ընդգրկմամբ, թե մեթոդաբանությամբ: Այն չի տեղավորվում հեղափոխությունների դասական սխեմաների մեջ, իր հերթին, եվրոպացի ու ռուս բազմաթիվ հետազոտողների բնորոշմամբ՝ այն քաղաքակրթական երեւույթ էր ու կարող է դառնալ նախադեպ՝ ապագայի աշխարհում պետական կարգի, հասարակական նոր հարաբերությունների կառուցման համար:

Ըստ էության, հայկական հեղափոխությունը նկատելի սառնությամբ ընդունվեց ուժի համաշխարհային կենտրոնների կողմից: Այն աշխարհքաղաքական վեկտորի ընտրության հարց չէր, ինչպես հետխորհրդային շրջանի մյուս հեղափոխությունները: Սակայն սա խնդրի մի կողմն է: Առավել խորքայինը աշխարհում քաղաքական համակարգերի, հասարակական հարաբերությունների ու արժեհամակարգի ներկայիս որոշակի ճգնաժամն է, ինչն օրինակ արդեն արտահայտվեց Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով:

Դա նշանակո՞ւմ է սակայն, որ այդ սառնությունն արտահայտվում է նաեւ որոշակի խոչընդոտներով կամ, ինչպես Արարատ Միրզոյանն է ասում՝ մեզ պատերազմ է հայտարարված: Ընդ որում, դատելով նրա խոսքից, այդ պատերազմն ունի արտաքին ու ներքին դրսեւորումներ:

Նման դրսեւորումներ իհարկե կան, եւ դա նկատելի է Հայաստանում «ընդդիմադիր» շրջանակների գործողությունների ու «գաղափարաբանության» տրամաբանությունից, որը հանգում է հեղափոխության հաջողությունը թույլ չտալուն: Միեւնույն ժամանակ, սակայն, կան առավել խորքային խնդիրներ՝ հանրային-քաղաքական շրջանակների զգալի մասի անհամարժեքությունը եւ որոշակի մոտիվացիոն վերաբերմունքը տեղի ունեցածին, եւ նախեւառաջ՝ ներկայիս իշխող մեծամասնության պատասխանատվության խնդիրը, որն արտահայտվում է ռեֆորմացիայի ռազմավարական ծրագրերի բացակայությամբ:

Հայաստանն իսկապես կարող է ժողովրդավարության բաստիոն լինել, եւ դա պետք է հասկանալ ու ընկալել ոչ թե իրավիճակային խնդիրների, այլ առավել լայն համատեքստում: Բայց այդ քաղաքակրթական դերն անհնար է հանրային-քաղաքական դեգրադացված մտածողության ու արժեհամակարգի պայմաններում, որը նախեւառաջ հեղափոխությունն առաջնորդած թիմի պատասխանատվությունն է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 19890 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է