Երևան
23 / Սեպտեմբեր / 2019

Պուտինի զայրույթն ու Արցախը

hayeli.am-ը գրում է․  Ռուս-ամերիկյան հարաբերություններն օրեցօր վատանում են. ԱՄՆ գործող վարչակարգը վերջին տարիների ընթացքում պատժամիջոցների մասին մի քանի տասնյակ որոշումներ է կայացրել, «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի առաջնորդը, սակայն, հարաբերությունները լավացնելու հույսը չի կորցնում և հուսով է, որ այդ հարաբերությունները կկարգավորվեն Ճապոնիայում հունիսի վերջին կայանալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ, ինչպես հայտնում է «Ազատությունը»՝ Միացյալ Նահանգների նախագահը հաստատել էր, որ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում կայանալու են իր և Պուտինի բանակցությունները։ Չնայած գագաթնաժողովին երկու շաբաթ է մնացել, սակայն Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Կրեմլը հանդիպում կազմակերպելու պաշտոնական առաջարկ Վաշինգտոնից դեռ չի ստացել։ Պեսկովն ավելի վաղ ընդգծել էր, որ Պուտին-Թրամփ հանդիպման նախաձեռնողը Սպիտակ տունն է, և ըստ այդմ՝ ամերիկյան կողմը պետք է առաջինը հանդես գա նման բանակցությունների անցկացման առաջարկով։

Սակայն Մոսկվայում ակնկալում են, որ հանդիպումը տեղի կունենա, այլ հարց է, թե ինչ ձևաչափով կլինի դա՝ առանձին լիարժեք հանդիպո՞ւմ, թե՞ զուտ շփում գագաթնաժողովի շրջանակներում, դեռ հայտնի չէ։ Մոսկվան սպասողական վիճակում է։ Պուտինը հարցազրույցում ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարում ռուս-ամերիկյան համագործակցության կարևորությունը։ Իսկ ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առկա առևտրային հակամարտությանը, Ռուսաստանի նախագահը հայտարարել է, թե Մոսկվան չեզոք դիրքորոշում ունի այս հարցում, սակայն քանի որ Մոսկվայի և Պեկինի միջև այսօր ռազմավարական հարաբերություններ են, ինքն ավելի շատ համակրում է Չինաստանին։

Հարցազրույցում Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև Ուկրաինայի հետ հարաբերություններին։ Նա հերթական անգամ հայտարարել է, թե վաղ է գնահատական տալ Վլադիմիր Զելենսկուն՝ որպես երկրի նախագահի, քանի որ նա դեռ նոր է ստանձնել պաշտոնը և ժամանակ է պետք։ Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, թե ուկրաինացիներն ու ռուսները մեկ ժողովրդի երկու մաս են կամ բարեկամական ժողովուրդներ, և վաղ թե ուշ երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորվելու են։ Նա հուսով է, որ դա տեղի կունենա Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու օրոք։

«Հուսով եմ, որ նոր իշխանությունները, ունենալով ժողովրդի մեծ աջակցությունը, քայլեր կձեռնարկեն ռուս-ուկրաինական հարաբերությունները և Ուկրաինայի ներքին խնդիրները կարգավորելու համար», - ասել է Պուտինը։ Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև Մոլդովայում տեղի ունեցող զարգացումներին՝ ասելով, թե Մոսկվան շարունակելու է իր աջակցությունը Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին և նրա կողմնակիցներին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 23601 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա