Երևան
19 / Հուլիս / 2019

Իջեւանի քաղաքապետին հրավիրել են ոստիկանություն

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին հրավիրել են ոստիկանություն՝ հունիսի 15–ին Իջեւանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բացատրություն տալու։ Ոստիկանությունից Yelaket.am–ին հայտնեցին, որ հունիսի 15-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, կատարվում է հետաքննություն։

Ավելի վաղ Shamshyan.com–ը հայտնել է որ ժամը 09:15-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացի Վալերի Մելիքբեկյանից, ով հայտնել է, որ Իջեւան քաղաքի Անկախության 13/41 հասցեում գտնվող իրեն պատկանող տարածքում Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը քաղաքապետարանի աշխատակիցների հետ ապօրինի գործողություններ է կատարում տարածքում, եւ հարձակվել են տան անդամների վրա:

Ոստիկանությունում Վ. Մելիքբեկյանի կինը՝ Իջեւանի բնակիչ, 51-ամյա Նարինե Մելիքբեկյանը հայտնել է, որ նույն օրը իրենց ընտանիքին պատկանող հողամասում շինարարների դեմ ակցիա իրականացնելու ժամանակ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը մի քանի անգամ հարվածել է իր թիկունքին:

 

դիտվել է 6094 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է