Երևան
19 / Հուլիս / 2019

Ադրբեջանը հրթիռակոծել է սեփական քաղաքը (Ֆոտո)

«Ազադլըխ» թերթի գլխավոր խմբագիր Գանիմաթ Զահիդն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում նշում է, որ 6 օր առաջ Ադրբեջանը հրթիռակոծել է Գանձակը: «Գանձակի վրա հրթիռ է ընկել: Զաքիր Հասանովը 5 օր առաջ լուրջ հաջողության է հասել:

Հավաստի աղբյուրների հաղորդած տվյալների համաձայն` 5 օր առաջ Աղստաֆայի շրջանում զորավարժությունների ժամանակ հրաձգարանից արձակված հրթիռն ընկել է Գանձակ քաղաքի նախկին Կոմսոմոլ թաղամասում գտնվող տներից մեկի վրա:

Ռազմական դատախազությունը ցանկանում է պատժել ոչ թե կոորդինատներ տվողին, այլ կրակողին»,- նշում է Ադրբեջանից Ֆրանսիա արտագաղթած Զահիդը: Ըստ տեղեկության հրթիռը չի պայթել, զոհեր չկան, սակայն խոցվել է տներից մեկը:

Ադրբեջանական կողմը ամեն գնով փորձում է թաքցնել այս լուրը, սակայն արդեն տարածվել են տան և հրթիռի լուսանկարները:

դիտվել է 38075 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է