Երևան
16 / Հուլիս / 2019

Ինչ են զրուցել Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը. օլիգարխիայի որոշումը

Lragir.am-ը գրում է․ Հանրային հասկանալի մեծ ուշադրության արժանացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ռուսաստանցի հայ գործարար, Ֆորբսի տվյալով ամենահարուստ հայ Սամվել Կարապետյանի հետ: Այն տեղի է ունեցել նախօրեին, վարչապետն ու Կարապետյանը զբոսնել են Տաշիր ընկերության նորոգած այգում, զրուցել սրճարանում:

Թե ինչն է եղել զրույցի թեման, հայտնի չէ, գուցե կբարձրաձայնվի որեւէ առիթով: Հատկանշական է, որ վարչապետ-Կարապետյան այդ զրույցին նախորդել էր մամուլում տեղեկություն, որ օրերս եղել է «խորհրդավոր» հավաք, որին մասնակցել են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, Սամվել Կարապետյանի եղբայրը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը, Գագիկ Բեգլարյանը, այլք, որոնք քննարկել են Հայաստանում տնտեսության վիճակը, ներդրումների բացակայությունը, հայ-ռուսական խնդրահարույց հարաբերությունը:

Մամուլում հրապարակված այդ տեղեկության վերաբերյալ կարծես թե չի եղել որեւէ հերքում: Մյուս կողմից, ամենեւին զարմանալի չէ, որ այդ մարդիկ կարող էին հավաքվել եւ քննարկել այդ խնդիրները, բայց ոչ թե հակահեղափոխության, այլ պարզապես գործարար տրամաբանության շրջանակում:

Ի վերջո, բոլոր այդ գործիչները նախկին իշխող համակարգում օլիգարխի կարգավիճակում էին, այսինքն ունեին թե փող, թե իշխանություն: Այժմ նրանք ունեն միայն փող: Թերեւս աներկբա է նաեւ, որ նրանց փողի ոչ ամենամեծ մասն է Հայաստանում: Բայց Հայաստանում ունեցածն էլ քիչ չէ: Ըստ այդմ, անկախ «ռեւանշի» մասին մտածելուց, որպես խոշոր գործարար հետաքրքրություն ունեցողներ նրանք մտածում են իրենց փողի, իրենց տնտեսությունների վիճակի մասին: Դե, իսկ հայ-ռուսական հարաբերությունն էլ այստեղ օրգանական բաղադրիչ է, քանի որ այդ մարդկանց տնտեսական, ֆինանսական հարցերը էապես կապված են Ռուսաստանի հետ:

Միեւնույն ժամանակ, խնդիրն անշուշտ ունի նաեւ մյուս կողմը՝ այդ մարդիկ տարիներ շարունակ ընկալվել, ու թերեւս մինչեւ հիմա ընկալվում են Հայաստանի վրա ռուսական ազդեցության գործիքակազմի մաս: Հանրության մի հսկա մաս համոզված է, որ Ռուսաստանի համար այդ երկրում ձեւավորված, հայկական ծագումով խոշոր կապիտալը Հայաստանի ինքնիշխանության վրա ազդելու գործիք է, այսպես ասած «փափուկ ուժի» այն տրամաբանության շրջանակում, որն օրինակ ամիսներ առաջ բարձրաձայնեց Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Մինչեւ թավշյա հեղափոխություն Ռուսաստանն առավելապես ապավինում էր ոչ փափուկ՝ հնարավոր է ավելի կոշտ, երեսպաշտ, ցինիկ ուժերի: Հեղափոխությունից հետո հայտարարվեց «փափուկ ուժի» մասին: Բայց, մյուս կողմից, «փափուկ ուժի» բաղադրիչ ընկալվող խոշոր հայկական կապիտալն ուներ հակառակ վարքագիծ՝ հեղափոխությունից հետո դարձել է «պասիվ ուժ»: Հատկանշական է, ի դեպ, որ Սամվել Կարապետյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի է ունեցել ոչ միայն մամուլում նախկին օլիգարխների խորհրդավոր հավաքի մասին տեղեկությունից օրեր անց, այլ նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ ՌԴ դեսպանի տետ ա տետ հանդիպումից հետո:

Կաշխուժանա՞ Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, իր հետ աշխուժացնելով նաեւ ռուսաստանահայ խոշոր կապիտալի այլ ներկայացուցիչների: Կաշխուժանա տնտեսական հեղափոխությա՞ն, թե՞ տնտեսական կամ տնտեսա-քաղաքական հակահեղափոխության տրամաբանության շրջանակում, կամ այլ կերպ ասած՝ կաշխուժանա Հայաստանի ինքնիշխանության դե՞մ, թե՞ դրա օգտին:

Առավել մանրամասն՝ սկզբնղբյուր կայքում 

դիտվել է 75441 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

EXCLUSIVE. Ինչպես ընտրվեց հայ «Միսս Աշխարհի» մասնակիցը․ Տեսանյութ

Նկարահանել է սեփական խախտումն ու դրել համացանցում. Արսեն Թորոսյանի խոստովանությունը (տեսանյութ)

Ովքեր են հայ հայտնիների պրոդյուսերները

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է