Երևան
16 / Հուլիս / 2019

Արցախում հրաժարականների շքերթը կշարունակվի. Հայտնի է, թե ով է հաջորդը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի բանակի փուլ առ փուլ «իշխանափոխության» ծրագիրն ընթացքի մեջ է։ Երեկ հայտնի դարձավ, որ գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից եւ արձակվել զինվորական ծառայությունից՝ «երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ»:

Սակայն 30 տարվա զինվորականը, ըստ որոշ լուրերի, համակարգից հեռանում է ոչ այնքան վաստակած հանգիստը վայելելու, որքան հարկադրված։


Հաջորդը լինելու է ՊԲ հրամանատարի մյուս տեղակալը՝ Գարիկ Սաֆարյանը, ում հեռանալն էլ կմեկնաբանվի առողջական խնդիրներով, ինչի մասին դեռեւս երկու ամիս առաջ մենք գրել էինք։ Իսկ Արցախի գեներալիտետի որոշ ներկայացուցիչների պաշտոնանկությունը հայաստանյան իշխանությունների պահանջն է, եւ դա Արցախի ղեկավարության կողմից անտրտունջ արվում է՝ Արցախ-Հայաստան հարաբերություններում ավելորդ լարվածություն չառաջացնելու նպատակով։

Լեւոն Մնացականյանից հետո հայտնի Օգանովսկին հեռացավ, երեկ՝ Բալայանը, հերթում են պրոֆեսիոնալ զինվորականի համարում ունեցող Սլավիկ Դանիելյանը, ՊԲ հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Բորիս Դավիդովը եւ ուրիշներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 11073 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

EXCLUSIVE. Ինչպես ընտրվեց հայ «Միսս Աշխարհի» մասնակիցը․ Տեսանյութ

Նկարահանել է սեփական խախտումն ու դրել համացանցում. Արսեն Թորոսյանի խոստովանությունը (տեսանյութ)

Ովքեր են հայ հայտնիների պրոդյուսերները

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է