Երևան
16 / Հուլիս / 2019

ՀՅԴ-ն Գագիկ Ծառուկյանին հիշեցնում է ամենադաժանի մասին

Lragir.am—ը գրում է․ ՀՅԴ ԳՄ պատվիրակությունը հանդիպել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Հանդիպմանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր:

ՀՅԴ-ն մի քանի շաբաթ առաջ հայտարարեց քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ սկսելու մասին, որոնց թվում էլ հանդիպել է Ծառուկյանին:

Դաշնակցության ու Ծառուկյանի «համատեղ պատմությունը» բավական հետաքրքիր է: Օրինակ, 2006 թվականին Ռոբերտ Քոչարյանը հենց Ծառուկյանին ընտրեց իր հետնախագահական քաղաքական ծրագրերի հենարան, այն դեպքում, երբ որպես նախագահության հենարան նրան ծառայել էր Դաշնակցությունը: Բայց երկրորդ նախագահն ըստ երեւույթին համարեց, որ դրանով ոչ թե պարտք է մնացել ՀՅԴ-ին, այլ ՀՅԴ-ն է այսպես ասած վճարել 1998-ին «իրավիճակի փոփոխության» պարտքը:

ՀՅԴ եւ Ծառուկյանի գործակցության «ոսկեդարը» 2014 թվականն էր, երբ ոչիշխանական քառյակի ձեւաչափով՝ Ռոբերտ Քոչարյանի ոչ ֆորմալ աջակցությամբ, կարողացան հասնել վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության եւ վարչապետի պաշտոնին Հովիկ Աբրահամյանի նշանակման: Թեեւ, հնարավոր է երկրորդ մասը այլեւս «ընդհանուր հայտարար» չէր, եւ հենց Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո ՀՅԴ-ն անջատվեց ոչիշխանական քառյակից, այսպես ասած ի նշան բողոքի: Ընդ որում, այդ շրջանում արտահայտվեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի «կտակարանային» միտքը Ռոբերտ Քոչարյանի մասին՝ թե վերադարձողը վերադառնում է, հանգամանքների չի սպասում:

Գագիկ Ծառուկյանը «չլսեց» ՀՅԴ անուղղակի ազդակները եւ գնաց «մինչեւ վերջ»՝ մինչեւ 2015-ի փետրվար, երբ Սերժ Սարգսյանն անցավ կոշտ գործողության եւ ցրեց ոչիշխանական բեւեռը, բաց տեքստով հայտարարելով, որ Ծառուկյանի հանդեպ չունի ոչինչ, իր խնդիրը նրա թիկունքում գտնվողներն են: Ակնառու էր Սարգսյանի ակնարկը Ռոբերտ Քոչարյանին: Այդ իմաստով, իհարկե, 2015-ի փետրվարը հարաբերական էր, եւ թվում է, որ Սարգսյանը դաժան վարվեց Ծառուկյանի հետ, սակայն գործնականում փրկեց նրան գուցե առավել անդառնալի կետում բախումից, երբ այլեւս չէր կարող քաշել մի կողմ: 2017-ի խորհրդարանի ընտրությունը վկայեց, որ հավանաբար ավելի շուտ հենց երկրորդ տարբերակն էր: Դրա վկայություն էր նաեւ այն, որ 2017-ին Ծառուկյանը վերադարձավ Սարգսյանի լռությամբ, իսկ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ մտադիր չէ մասնակցել այդ ֆարսին:

Մինչ այդ իհարկե Հովիկ Աբրահամյանի տանը տեղի էր ունեցել Ծառուկյանի հեռացման շուրջ պայմանավորվածությունը, որին մասնակցել էին Սերժ Սարգսյանը, Ծառուկյանը, ՀՅԴ-ն եւ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Հովիկ Աբրահամյանն էլ թերեւս որպես տանտեր: Հետագա զարգացումները գործնականում ծավալվեցին այդ սուբյեկտների շրջանակում, նաեւ նրանց միջեւ պայքարի տրամաբանությամբ, մինչեւ 2018-ի ապրիլ-մայիս:

Դրանից հետո ամեն մեկը գնաց իր՝ բոլորին հայտնի ճանապարհով: Հիմա ճանապարհը ՀՅԴ-ին կրկին բերել է Ծառուկյանի մոտ, ընդ որում ներքին ու արտաքին զարգացումների հետաքրքիր փուլում: Իշխանությանը դեղին քարտ ցույց տալու ՀՅԴ նախաձեռնությունը «խեղդվեց» ավելի կարեւոր եւ լուրջ զարգացումներում: ՀՅԴ-ն փորձում է «խաղ» վերադառնալ Ծառուկյանի հետ հանդիպումով: Ուշագրավ է, որ դա տեղի է ունենում ՌԴ դեսպանի եւ Ռոբերտ Քոչարյանի տետ ա տետ հանդիպումից հետո, որը երեկ «շարունակվեց» Երեւանի աննախադեպ զգուշացումով՝ ներքին գործերի միջամտության համատեքստում դեսպանին ԱԳՆ զրույցի հրավիրած լինելու մասին տեղեկությամբ: Դա էլ իր հերթին տեղի ունեցավ փաստորեն Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան հանդիպումից հետո, որ կայացել էր հունիսի 16-ին՝ երեւանյան սրճարանում:

Բանն այն է, որ Սամվել Կարապետյանի հետ վարչապետ Փաշինյանի տնտեսա-քաղաքական համաձայնության դեպքում էապես նվազելու է Գագիկ Ծառուկյանի քաղաքական դերը, որը Ծառուկյանը կառուցում է կապիտալի եւ այսպես ասած տնտեսական հեղափոխության դոնորի հանգամանքը թափանցիկ ակնարկներով խաղարկելու վրա: Եթե Սամվել Կարապետյանը դառնա այսպես ասած քաղաքականապես անշահախնդիր դոնոր, առավել ընդգրկուն համատեքստում, Գագիկ Ծառուկյանը բացարձակապես կկորցնի սուբյեկտությունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 26920 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

EXCLUSIVE. Ինչպես ընտրվեց հայ «Միսս Աշխարհի» մասնակիցը․ Տեսանյութ

Նկարահանել է սեփական խախտումն ու դրել համացանցում. Արսեն Թորոսյանի խոստովանությունը (տեսանյութ)

Ովքեր են հայ հայտնիների պրոդյուսերները

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է