Երևան
21 / Հոկտեմբեր / 2019

Նոր հզոր մարդիկ Հայաստանում. քաղաքական լանդշաֆտը փոխվում է

Lragir.am-ը գրում է․ Հայաստանում անճանաչելիորեն փոխվում է քաղաքական լանդշաֆտը, եւ քաղաքական ասպարեզում հաստատվում են մարդիկ, որոնց ձեռքում կարող է մեծ իշխանություն կենտրոնանալ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարին, որը տեղի ունեցավ կիրակի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ընտրվեց իշխող կուսակցության վարչության նախագահ:

Կուսակցության հիմնադիր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը հանեցին իրենց թեկնածությունը, եւ Պապիկյանը գլխավորեց իշխող կուսակցությունը, որը խորհրդարանում ունի մանդատների երկու երրորդը:

Ի դեպ, վերջերս կառուցվածքային փոփոխություններ կատարվեցին կառավարությունում, եւ տարածքային կառավարման նախարարությունը համալրվեց այն ամենով, ինչ «հողում է, հողի մակերեսին եւ հողից վեր»: Նախարարության ենթակայությանն են փոխանցվել տրանսպորտը, էներգետիկան, ընդերքը:

Այսպիսով, Սուրեն Պապիկյանին, ով, ի դեպ, ամուսնացած չէ, վստահվել են երկրի ամենախոշոր ու պատասխանատու ոլորտները: Եթե դրան գումարենք նաեւ իշխող կուսակցության ղեկավարությունը, կստացվի, որ Սուրեն Պապիկյանը Հայաստանի ամենաազդեցիկ մարդկանցից է, որը պատասխանատու է քաղաքական մենեջմենթի, տնտեսության եւ ենթակառուցվածքների համար:

Պապիկյանը ծնվել է 1986 թվականին Ստեփանավանում: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիրներից եւ 2018 թվականի մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման հիմնադիրներից է: 2018-19 թվականներին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարն էր: Նրա մասին խոսում են որպես լավ կառավարչի, պարկեշտ մարդու եւ պրագմատիկի:

Փաստացի, Հայաստանի քաղաքական դաշտում «հեղափոխականությանը» փոխարինելու են գալիս պրագմատիկները, եթե հաշվի առնենք, որ ՔՊ վարչության նախկին նախագահ Սասուն Միքայելյանն անգամ վարչության անդամ չի դարձել: Չնայած կուսակցության անդամները դա բացատրում են նրանով, որ Միքայելյանը վերջերս գլխավորել է Երկրապահ կամավորականների միությունը, սակայն փաստը վկայում է, որ Սասուն Միքայելյանի ժամանակն ավարտվել է: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 32055 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը