Երևան
24 / Օգոստոս / 2019

Ողբերգական վթար՝ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին. կա մեկ զոհ

Այսօր՝ հունիսի 18-ին ժամը 07:42-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Բերքաձոր համայնքի մոտակայքում, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ահազանգով ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով: Տեղ հասնելուց պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Գ. Լուսավորիչի 84 հասցեի բնակիչ Կ. Բ.-ն (ծնվ. 1997 թ.) իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել:


Վթարի հետեւանքով տուժած ուղեւոր՝ Ստեփանակերտ քաղաքի Գ.Լուսավորիչի 76 հասցեի բնակիչ՝ Վ. Գ.-ն (ծնվ. 1996թ.) տեղափոխել է քաղաք Ստեփանակերտ՝ զինվորական հոսպիտալ:

Տուժած վարորդ Կ. Բ.-ին եւ ուղեւորներ՝ Ստեփանակերտ քաղաքի Մ.Գոշ 10 հասցեի բնակիչ՝ Ա. Բ.-ին (ծնվ. 1994թ.) եւ Ստեփանակերտ քաղաքի Մ. Բաղրամյանի 15 հասցեի բնակիչ Բ. Մ.-ին (ծնվ. 1953թ.) փրկարարները ցուցաբերել են օգնություն եւ տեղափոխել Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` վթարի հետեւանքով տուժած Ա. Բ.-ն հիվանդանոցում մահացել է, իսկ մնացած տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

դիտվել է 7896 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հույով լի սենյակը Տավուշում

ՌՈ գնդապետը կալանավորվել է

Որտեղ, ինչպես և ինչու են Դոն Պիպոյին «փռել ասֆալտին». մանրամասներ

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին