Երևան
17 / Հուլիս / 2019

Վաշինգտոնից առաջ Երեւանն ամրացնում է թիկունքը. կոշտ հիշեցում Մոսկվային

Lragir.am-ը գրում է․ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Վաշինգտոն, որտեղ հանդիպելու է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հետ:

Այդ հանդիպումից առաջ Ադրբեջանը որոշակիորեն լարեց իրավիճակը սահմանին: Հայկական կողմն այդ կապակցությամբ տարածեց հայտարարություն, նշելով, որ այդ հանգամանքը բերում է Վաշինգտոնի հանդիպման օրակարգային համապատասխան գերակայության: Մեծ հավանականությամբ, Հայաստանի արտգործնախարարությունը նկատի ունի հրադադարի պահպանման եւ հետաքննության մեխանիզմի ներդրումը, որը օրակարգում է դեռեւս ապրիլի պատերազմից հետո՝ մայիսից, Վիեննայի հանդիպումով:

Բայց, դիտարկելով այդ օրակարգային մեկնակետը, անհրաժեշտ է թերեւս մի փոքր էլ գնալ առաջ: Հրադադարի մեխանիզմների տեղակայման մասին Վաշինգտոնը ավելի ինտենսիվ սկսել է խոսել դեռեւս ապրիլի պատերազմից առաջ, երբ մեկ-երկու տարի Ադրբեջանը գործնականում զբաղված էր պատերազմի բացահայտ նախապատրաստումով, իրավիճակի ավելի ու ավելի մեծ լարում առաջացնելով, դիվերսիոն եւ այլ տեսակի պատերազմական գործողություն իրականացնելով, հայկական ուղղաթիռ խոցելով: Այդ ամենը տեղի էր ունենում Հայաստանի ռազմա-քաղաքական սուբյեկտության չեզոքացման ռուսական քաղաքականությանը զուգահեռ, որն ուղեկցվում էր նաեւ Ադրբեջանին սպառազինության մատակարարումով:

Ապրիլի պատերազմից օրեր առաջ էլ եղան մամուլի հրապարակումներ, որ Բարակ Օբաման մարտի 31-ին Վաշինգտոն է հրավիրել Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին՝ միջուկային Վեհաժողովի առիթով (ի դեպ, Ալիեւին Վաշինգտոնում տեղի ունեցած նախորդ հավաքին Օբաման չէր հրավիրել), որպեսզի հրադադարի մեխանիզմների հարցը դրվի շատ ավելի ուղիղ եւ հստակ՝ հասունացող մեծ պատերազմը կանխելու համար:

Ստացվեց հակառակը, Ալիեւը գրոհի հրաման տվեց Վաշինգտոնից Բաքու ճանապարհին: Այն, որ Ադրբեջանի նախագահն այդպես շտապել էր, թերեւս վկայում է, որ Վաշինգտոնում նրա առաջ դրվել են իսկապես կոշտ հարցադրումներ, եւ նա մտածել է, որ պետք է պատերազմը սկսել հիմա, այլապես վաղը կարող է ուշ լինել:

Գրեթե կասկած չկա, որ այդ հարցում Ալիեւը ստացել է Մոսկվայի աջակցությունը, այլապես նա չէր գնա Վաշինգտոնի եւ Մոսկվայի դեմ միաժամանակ:

Մյուս կողմից, ստացվեց, որ Ադրբեջանը ֆալստարտ տվեց: Հնարավոր է, որ Արցախի դեմ գրոհը դեռ ամբողջությամբ չէ, որ նախապատրաստվել էր, պարզապես ԱՄՆ Բաքվին կամա թե ակամա դրեց կամ-կամ-ի առաջ՝ կամ գրոհել մինչեւ վերջ չպատրաստված, կամ կորցնել դրա հնարավորությունը ընդհանրապես: Քառօրյա պատերազմի ընթացքը ցույց տվեց, որ Ադրբեջանը ֆալստարտ է տվել թե ռազմական, թե ռազմա-քաղաքական իմաստով:

Բաքուն պատերազմից հետո մինչ այժմ փորձում է պայքարել դրա հետեւանքի՝ դիվանագիտական փակուղու դեմ: Եվ երբ Ալիեւին թվում էր, որ փակուղուց դուրս գալու հնարավորությունը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետն է, հայտնվեց ավելի խորը փակուղում՝ Հայաստանում թավշյա հեղափոխության հետեւանքով:

Դրանից անմիջապես հետո, արդեն մայիսի 9-ից Երեւանը Բաքվի առաջ դրեց հիմնարար դիվանագիտական-քաղաքական փաստարկներ, միաժամանակ Ռուսաստանի առաջ էլ դնելով առանցքային հարցադրումներ թե միմյանց ներքին գործերին չմիջամտելու, թե դաշնակցային պարտավորությունների երկկողմանիության առումով, արձանագրելով պատերազմի համար Մոսկվայի պատասխանատվությունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 41526 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․Օրվա կադր Ռաֆայել Երանոսյանի մասնակցությամբ

Ուշադրություն. մայր ու դուստր որոնվում են որպես անհայտ կորած

Տեսանյութ. «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթի ամենահետաքրքիր պահերը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է