Երևան
16 / Հուլիս / 2019

Ադրբեջանի ՊՆ-ն խոստովանել է, որ ականը ընկել է բնակելի տան վրա

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խոսոտվանել է, որ ազգային բանակի զորավարժությունների ժամանակ արձակված արկը ընկել է Գյանջա քաղաքի բնակելի տան վրա:

Contact.az-ը հաղորդում է, որ լրագրողների հետ հանդիպմանը նա ասել է, որ դա «ուսումնական արկ էր»: Եթե դա մարտական արկ լիներ, ապա զոհերն անխուսափելի կլինեին: Նախարարը պնդում է, որ արկը տուն է ընկել ժայռից մոտ 18 կմ անդրադարձ թռիչք կատարելով: Միջադեպի կապակցությամբ զորավարժությունները դադարեցվել էին: Տեղում աշխատում է հանձնաժողովը, որը հետաքննում է միջադեպի պատճառները:


ՊՆ-ն կփոխհատուցի տան սեփականատիրոջը պատճառված վնասը:

դիտվել է 9367 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

EXCLUSIVE. Ինչպես ընտրվեց հայ «Միսս Աշխարհի» մասնակիցը․ Տեսանյութ

Նկարահանել է սեփական խախտումն ու դրել համացանցում. Արսեն Թորոսյանի խոստովանությունը (տեսանյութ)

Ովքեր են հայ հայտնիների պրոդյուսերները

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է