Երևան
23 / Սեպտեմբեր / 2019

Վերջին կաթիլը. Փաշինյանը խիստ զայրացել է

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտակ Զեյնալյանի հրաժարականը, պարզվում է, «հակաքոչարյանական» ենթատեքստ ունի` կապված Ռ․ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի ու նրան պատկանող «Կոնցեռն դիալոգ» ընկերության հետ, որը 3 ամիս առաջ հաղթող է ճանաչվել նախարարության հայտարարած մրցույթում։

«Հյուսիս-հարավ» ծրագրից դուրս մնացած իսպանական «Կորսան կորվիամ» ընկերությունը դիմել է միջազգային արբիտրաժ՝ ընդդեմ ՀՀ կառավարության։ Եվ կառավարությունը մրցույթ է հայտարարել, որ որոշի, թե որ կազմակերպությունն է ներկայացնելու իր շահերն արբիտրաժում։ Հաղթող է ճանաչվել շվեյցարական «Lalive» ընկերությունը, սակայն միջազգային պրակտիկայում ընդունված է, որ մրցույթին ներգրավեն տեղական որեւէ ընկերության։ «Lalive»-ի հայաստանյան գործընկերն Արամ Օրբելյանի «Կոնցեռն դիալոգն» է։


Այսինքն՝ «Կոնցեռն դիալոգը» ոչ թե ինքնուրույն է հաղթել տենդերը, այլ՝ միջնորդավորված։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մրցույթից հետո իմանալով, թե ով է հաղթել, խիստ զայրացել է, եւ կուժն ու կուլան կոտրվել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխին, ով աչքաթող է արել նման կարեւոր փաստը եւ թույլ տվել, որ թշնամու ճամբարից մեկը պետբյուջեից փող ստանա ու ներկայացնի ՀՀ կառավարության շահերը դրսում։

Զեյնալյանը, իհարկե, բացատրել է, որ ինքը որեւէ առնչություն չի ունեցել մրցույթի հետ եւ չէր կարող «միջամտել» դրա ընթացքին, բայց դա չի հետաքրքրել Փաշինյանին։

Չգիտենք՝ սա եղել է վերջին կաթի՞լը, թե՞ Զեյնալյանին ասվել է, որ դիմում գրի։ Արամ Օրբելյանը հաստատեց, որ իր ընկերությունը մասնակցել եւ հաղթել է մրցույթում, որի պայմանագրի արժեքը մոտ 1.2 մլն դոլար է, բայց նշեց, թե չի կարծում, որ դա է եղել Զեյնալյանի հրաժարականի պատճառը։ Պայմանագիրը կստորագրվի մոտ օրերս։ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Արտակ Զեյնալյանից, բայց նա նույնիսկ պաշտոնը թողնելուց հետո չի պատասխանում զանգերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 37960 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա