Երևան
19 / Հուլիս / 2019

ԱԱԾ-ն չուշացավ. դա արդեն չի փրկի

Lragir.am-ը գրում է․ ԱԱԾ-ն տարածել է հաղորդագրություն Սյունիքի նախկին մարզպետի դեմ քրեական գործի մասին: Ըստ հաղորդագրության, 2016 թվականին պաշտոնավարող մարզպետը տեղական ինքնակառավարման մարմինների վրա ճնշում է բանեցրել, որպեսզի նրանք խոչընդոտեն իր հետ վատ հարաբերության մեջ գտնվող ներդրողի գործունեությունը, որը մտադիր էր կառուցել հյուրանոցային տնտեսություն:

ԱԱԾ հաղորդագրության մեջ չի նշվում կոնկրետ, թե հատկապես ո՞ր նախկին մարզպետի մասին է խոսքը: Բանն այն է, որ 2016 թվականին պաշտոնավարել են երկու մարզպետ՝ տարվա մեծ մասը պաշտոնավարել է Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, իսկ մյուս մասը՝ Վահե Հակոբյանը: Վահե Հակոբյանը մարզպետ նշանակվեց աշնանը, կառավարության փոփոխությունից հետո, երբ վարչապետ էր նշանակվել Կարեն Կարապետյանը: Հոկտեմբերի 6-ին Սուրիկ Խաչատրյանն ազատվեց մարզպետի պաշտոնից եւ նրա փոխարեն նշանակվեց Վահե Հակոբյանը:

ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված չէ ոչ միայն անունը, թե ով է եղել նախկին այդ մարզպետը, այլ նաեւ շրջանը, թե որ ժամանակահատվածում է նա խոչընդոտել ներդրողներին:

Այդուհանդերձ մեծ է հավանականությունը, որ խոսքը հենց Սուրիկ Խաչատրյանի պաշտոնավարման շրջանի մասին է, քանի որ գործնականում հենց նրան է բնորոշ նկարագրված գործողությունը, դատելով նրա գործունեության մասին մամուլի տարիների հրապարակումներից:

Իսկ այդ իմաստով, ԱԱԾ հաղորդագրությունը հրապարակվում է հետաքրքիր ժամանակ: Բանն այն է, որ մեկ-երկու շաբաթ առաջ եղավ տեղեկություն, որ դատարանը սնանկ է ճանաչել Սուրիկ Խաչատրյանին՝ բանկերից մեկի հայցի հիման վրա: Առեւտրային բանկերից մեկը դիմել էր դատարան, որպեսզի հետ ստանա 1 միլիոն դոլարի վարկը, որն ըստ բանկի Սուրիկ Խաչատրյանը վերցրել է եւ չի կատարել մարման պարտավորությունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 47530 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է