Երևան
19 / Հուլիս / 2019

Անակնկալ տեղեկություն Փաշինյան-Սամվել Կարապետյան զրույցից

Lragir.am-ը գրում է․ Փաշինյան-Կարապետյան զրույցի ընթացքում խոսվել է տնտեսական հարցերի, ներդրումային ծրագրերի շարունակության մասին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրոզյանը, խոսելով հունիսի 16-ին ՔՊ կառավարող կուսակցության համաժողովի օրը վարչապետ Փաշինյանի եւ ռուսաստանահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի հանդիպման մասին:

Միրզոյանն ասել է, որ մանրամասներին տեղյակ չէ, սակայն որքան հայտնի է՝ զրույցի թեման եղել են այդ հարցերը: ԱԺ նախագահը արել է սակայն հետաքրքիր հայտարարություն, նշելով, որ խոսք է գնացել Հայաստանում նոր ենթակառուցվածքների ձեռքբերման մասին:

Թե հատկապես ի՞նչ ենթակառուցվածքի մասին է խոսքը, ԱԺ նախագահը չի մանրամասնել:

Սամվել Կարապետյանը Հայաստանում ներկայում տնօրինում է բաշխիչ էլցանցերը: Դրանք նրա սեփականությունը դարձան 2015 թվականի Էլեկտրիկ Երեւան շարժումից հետո: Կարապետյանը ցանցերը ձեռք բերեց ռուսական Ինտեր ՌԱՈ ընկերությունից, բավականին վատ, գրեթե ճգնաժամային վիճակում: Հատկանշական է, որ Սամվել Կարապետյանը ցանցերը գնեց իրեն պատկանող օֆշորային ընկերությամբ, իսկ հետո այդ ընկերությունից ձեռք բերեց արդեն իրեն պատկանող Տաշիր ընկերությամբ: Բաշխիչ էլցանցերը Հայաստանում ունեն մենաշնորհ: Սամվել Կարապետյանն իր ներդրումների եւ կառավարման միջոցով ընկերությունը կարծես թե դուրս է բերել ճգնաժամից, սակայն կա հայկական էներգետիկ շուկայի համար ավելի խորքային խնդիրը՝ շուկայի ազատական, մրցակցային բնույթի ձեւավորում:

Նախորդ կառավարությունը՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, որի փաստացի հովանին էր Սամվել Կարապետյանը, ԱՄՆ ՄԶԳ հետ մշակում էր ազատականացման հայեցակարգ, որն առնչվելու էր նաեւ բաշխիչ ցանցերի գործունեությանը: Մենաշնորհն իհարկե չէր դրվում կասկածի տակ, սակայն ենթադրվում էր այսպես ասած մեծածախի մենաշնորհ, մանրածախ ոլորտում նոր խաղացողների ի հայտ գալու տրամաբանությամբ:

Ինչ փուլում է այդ ռազմավարությունը, պարզ չէ: Արդյոք Հայաստանում թավշյա հեղափոխությունից եւ իշխանափոխությունից հետո առաջարկվում է էներգետիկ շուկայի ազատականացման առավել բաց մոդել, եւ Հայաստանի նոր իշխանությունը փորձում է պայմանավորվել Սամվել Կարապետյանի հետ, այդ թվում նրան առաջարկելով տնտեսական հեռանկարներ այլ ենթակառուցվածքային ոլորտներում:

Մյուս կողմից, այդ առաջարկը կամ քննարկումը գուցե կապ չունի էներգետիկ շուկայի ազատականացման հայեցակարգի հետ, այլ պարզապես թելադրված է Հայաստանի տնտեսական իրողություններով ու հրամայականներով:

Այստեղ իհարկե կարեւոր է, թե հատկապես ի՞նչ ենթակառուցվածքի մասին է խոսքը: Հազիվ թե Գազպրոմը բաց թողնի գազը: Բարձրավոլտ էլցանցերի՞ մասին է խոսքը, որոնք սակայն ենթակա չեն մասնավորեցման: Թե՞ խոսքը հայկական երկաթուղու մասին է, նկատի ունենալով այն, որ այստեղ էլ կարծես թե իրավիճակը բավական մոտ է էլցանցերին:

2018 թվականին Երկաթուղին հավատարմագրային կառավարման վերցրած Ռուսական երկաթուղիները կարծես թե ունեն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիր: Համենայն դեպս, Հայաստանի նոր իշխանությունը խոսում է այդ մասին, եւ հարցը Փաշինյանը բարձրացրել է անգամ Պուտինի հետ հանդիպումներում, մասնավորապես նախորդ տարի սեպտեմբերին:

Արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ է հրաժարվել երկաթուղուց, եւ Հայաստանը ներկայում դիտարկում է նոր ներդրողի տարբերակ եւ դարձյալ, ինչպես էլցանցերի դեպքում, «փրկօղակ» է դիտվում ամենահարուստ հայը: Այստեղ կարող է շոշափելի դեր խաղալ եւ այն, որ Սամվել Կարապետյանը «փոխզիջումային» ֆիգուր է՝ Ռուսաստանի համար ընդունելի, «ապաաշխարհքաղաքական»:

Եվ արդյոք Սամվել Կարապետյանի հետ կարող է քննարկվել դեպի Իրան երկաթուղու շինարարության հարցը, որը Ռուսական երկաթուղիների նախկին ղեկավար Յակունինը հայտարարել էր ոչ մի տեղ «չտանող պատ»:

Մյուս կողմից, Հայաստան-Իրան երկաթուղին չի կարող լինել «ապաաշխարհքաղաքական»: Սակայն, այս պարագայում առաջանում է այլ հարց՝ Հայաստանի ինքնիշխանության հարցը, երբ կարեւոր հարցերում, ի տարբերություն նախկին իշխանության քաղաքականության, պետք է գերակայի Հայաստանի, ոչ թե Ռուսաստանի շահը: Հայաստանի նոր իշխանությունն այդ հարցում դնում է սկզբունքային նոր նշաձողեր, միաժամանակ Ռուսաստանին չտալով «դավադրության» որեւէ կասկածի հիմք:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 21958 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է