Երևան
19 / Հուլիս / 2019

«Եթե հետ չվերադարձնեն, կխառնվեմ՝ կբացահայտենք». Հովհաննես Թամամյանը՝ իր մեքենան թալանողների մասին

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի ավտոմեքենայից հափշտակել են կենսաթոշակային գրքույկ, անձնագիր և բանալիներ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Թամամյանը։

Նա նշեց, որ պայուսակում արժեքավոր իրեր կամ գումար չի եղել՝ հույս հայտնելով, որ փաստաթղթերը հետ կվերադարձնեն։


«Մտածել են մեջը եսիմ ինչեր կան, եթե հետ չվերադարձնեն, ես կխառնվեմ՝ կբացահայտենք»,–ասաց նա։

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել է, որ հունիսի 18–ին թալանել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին։ Թամամյանը դիմել է ոստիկանության կենտրոնական բաժին եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 16։00-ից մինչեւ 18։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կենտրոն վարչական տարածքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում իր BMW մակնիշի 03 NN 003 համարանիշի կայանված ավտոմեքենայի դռան ապակին կոտրել են եւ այնտեղից հափշտակել ձեռքի պայուսակը, փաստաթղթեր եւ այլ իրեր։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

 

դիտվել է 8401 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է