Երևան
22 / Հոկտեմբեր / 2019

Ով է ՀՀ արդարադատության նոր նախարարը. կենսագրություն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել Ռուստամ Բադասյանը:

Նա ծնվել է 1991թ. հունվարի 27-ին, Երևան քաղաքում:

Կրթությունը

2011 թվականին Ռուստամ Բադասյանն ավարտել է Երևանի Պետական Համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով
2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով
2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր
Աշխատանքային գործունեությունը

ՊԵԿ փոխնախագահ
2012-2013 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական և հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ
2013-2014 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ
2014-2015 թթ. – Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան
2015թ. մայիսից մինչև 21.05.2018 – «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան, գործընկեր: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն
Իրականացրած գործունեությունը

Երկու միլիարդից ավելի գումարով ստուգման ակտի անվավեր ճանաչում վարչական կարգով բողոքարկման արդյունքում, որը վերաբերում էր ոչ ռեզիդենտի մասնաճյուղի կողմից ոչ ռեզիդենտի փոխարեն ԱԱՀ պարտականություն կրելու հարցին
Ստուգման ակտի վիճարկում, որով քննարկվում էր ԱԱՀ ծագման պահը: Ստուգման ակտն անվավեր է ճանաչվել դատական բողոքարկման արդյունքում, որով նաև արձանագրվել է ԱԱՀ֊ի ծագման պահի որոշման առանձնահատկությունները այն պարագայում, երբ ամսվա վերջին օրվա դրությամբ ծառայություն մատուցողին պարզ չէ իր կողմից մատուցված ծառայության ծավալը
Հակասրճարանների հարկման համակարգի մասով ծագած վեճով ստուգման ակտի բողոքարկման արդյունքում հաստատվել է տնտեսվարողի իրավունքը աշխատել շրջանառության հարկի դաշտում՝ բացառելով հանրային սննդի գործունեությամբ զբաղվելու մեկնաբանությունը
Մասնակցել է ՊԵԿ֊ի դեմ հարկային վեճով (գերավճարի վերաբերյալ) որպես ներկայացուցիչ թե արտադատական կարգով, թե ՀՀ վարչական դատարանում: Կատարված աշխատանքի արդյունքում ՀՀ վարչական դատարանի վճռով հիմնավորված է համարվել մոտ 30.000.000 ՀՀ դրամի չափով գերավճարի առկայությունը և ՀՀ ֆինանսների նախարարության վրա պարտականություն է դրվել կազմել և տալ համապատասխան եզրակացություն
Մասնակցություն բազմաթիվ այլ հարկային վեճերով, հարկային օրենսդրության հակասահմանադրական դրույթների մասով (անհուսալի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի առնչությամբ) նախապատրաստված վերլուծության հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարան է ներկայացվել դիմում, որը գտնվում է քննության փուլում
Ուղեկցել է խոշոր գործարքների իրավական ուղեկցում՝ հարկային հարցերի մասով, այդ թվում՝ հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերության ձեռքբերման, եվրոբոնդերի թողարկման գործարքների մասով
ՀՀ հարկային համակարգին վերաբերող ձեռնարկների հեղինակ
Մասնակցությունները միություններին և մասնագիտական կազմակերպություններին
ՀՀ փաստաբանների պալատ, 2015թ.-ից

Այլ տվյալներ
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին
06.07.2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է:

դիտվել է 110127 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է․ Փաշինյան (տեսանյութ)

«Կանանց տնտեսական հզորացում Շիրակի և Գեղարքունիքի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդի...

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը