Երևան
23 / Սեպտեմբեր / 2019

Շղթա, որի միջոցով Ռոբերտ Քոչարյանին 3 մլն դոլար է փոխանցվել

Այսօր Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստում մեղադրող դատախազները ներկայացնում են վերաքննիչ բողոքները։

Անդրադառնալով Քոչարյանին առաջադրված խոշոր չափով կաշառք վերցնելու մեղադրանքին, դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ դատարանն իր տրամադրության տակ ունի բավարար փաստեր, ըստ որի՝ Վարդան Օսկանյանը միջնորդ է եղել Սիլվա Համբարձումյանի ու Քոչարյանի միջև 3 մլն դոլար փոխանցելուն․ «Դատարանն ունի ապացույցներ՝ որպես վկաներ հարցաքննված Սիլվա Համբարձումյանի, Լևոն Ալթունյանի և Անահիտ Իսրայելյանի ցուցմունքները, Սիլվա Համբարձումյանի, Վարդան Օսկանյանի և Սամվել Մայրապետյանի առերես հարցաքննության արձանագրությունները, առգրավված և զննության ենթարկված «Լեկալ Դեվելոփերս», «Պրինսթոն գրուպ» ընկերությունների բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները, ոստիկանությունից ստացված գրությունը, ՀՔԾ-ում քննվող մեկ այլ գործի զննության արձանագրության վերաբերյալ։ Սակայն հարցաքննությունների բովանդակությունը հրապարակային դատաքննության ժամանակ չենք կարող բարձրաձայնել»,-դատարանում հայտարարեց դատախազ Պետրոս Պետրոսյանը։


Նրա խոսքով՝ զննության արձանագրությունները, որոնք կցված են ՀՔԾ վարույթում քննվող գործին, վերաբերվում են Սիլվա Համբարձումյանի կողմից հանքավայրեր ձեռք բերելու հարցում հովանավորչություն ստանալու նպատակով՝ Վարդան Օսկանյանի միջոցով Ռոբերտ Քոչարյանին դիմելու, նրա համաձայնությունը ստանալու ու մինչև 2008 թ․ մայիսը Մայրապետյանի միջոցով 3 մլն ԱՄՆ դոլար Ռոբերտ Քոչարյանին փոխանցելուն։

«Տեղեկությունները ներառված են Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներում, որոնք, ըստ էության, հաստատված են նաև Վարդան Օսկանյանի՝ չժխտող ցուցմունքներով, ինչպես նաև զննված արձանագրություններով ու այլ ֆինանսական փաստաթղթերով», - նշեց դատախազը։

Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=326079&l=am 

դիտվել է 29781 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա