Երևան
18 / Հուլիս / 2019

Քոչարյանը Հայաստանը կգերադասի Ռուսաստանից. ինչ է առաջարկել դեսպանը

Lragir.am-ը գրում է․ Դատախազությունը պահանջել է Ռոբերտ Քոչարյանի գործով վերանայել ընդհանուր իրավասության դատարանի վճիռը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ եւ նորից կալանավորել նրան: Դատախազությունը կարծում է, որ երաշխավորությամբ ազատության մեջ գտնվելը չի երաշխավորում, որ Քոչարյանը չի ազդելու դատարանի վրա ու չի թաքնվելու քննությունից:

Փորձագետները չեն բացառում, որ Ռոբերտ Քոչարյանը նորից կկալանավորվի, առավել եւս, հաշվի առնելով փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Սահմանադրական դատարանում: Երեկ Վահե Գրիգորյանը, որը պաշտպանել է մարտի 1-ի գործով տուժածների շահերը, ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր: Պետք է ենթադրել, որ հեռանկարում հրաժարական կտա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, եւ Վահե Գրիգորյանը կգլխավորի Սահմանադրական դատարանը:

Քոչարյանի գործը Սահմանադրական դատարանում է, որը պետք է քննարկի հարուցված քրեական գրոծի սահմանադրականությունը նախկին նախագահի անձեռնմխելիության դրույթով: Հրայր Թովմասյանը հետաձգել է որոշման ընդունումն այդ գործով, որից անմիջապես հետո նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, որ ՍԴ-ն որոշում կկայացնի կազմի փոփոխությունից հետո: Այս կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն անգամ դատի է տվել Գագիկ Ջհանգիրյանին:

Այսպես թե այնպես, ամեն ինչ գնում է նրան, որ Սահմանադրական դատարանը նոր կազմով չի փակի քրեական գործը, կվերադարձնի դատարան, իսկ Բարձրագույն դատական խորհրդի ցրվելուց եւ դատավորների վեթինգի մասին հայտարարություններից հետո, ամենայն հավանականությամբ, որոշում կկայացնի Քոչարյանի դեմ:

Հիմա որոշվում է հարցը՝ քննության ժամանակ Քոչարյանն ազատության մե՞ջ կլինի, թե ձերբակալված: Քոչարյանին կալանքից ազատեցին Արցախի ներկա եւ նախկին նախագահների մասնակցությամբ լավ նախապատրաստված «գործողությունից» հետո, եւ ինչպես փորձագետներն են ակնարկում՝ ոչ առանց Ռուսաստանի օգնության:

Այս համատեքստում կարելի է ենթադրել, թե ինչ են խոսել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը եւ Ռոբերտ Քոչարյանը: Այս զրույցը կայացել է Սանտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո:

Չի բացառվում, որ Ռուսաստանի դեսպանը Քոչարյանին ասել է, որ Ռուսաստանը չի կարող պաշտպանել նրան Հայաստանում, եւ եթե նա ցանկանում է խուսափել նոր ձերբակալությունից, պետք է հեռանա: Քոչարյանը կամ հրաժարվել է, որովհետեւ դա կնշանակեր նրա քաղաքական կարիերայի վերջը, կամ էլ Հայաստնաի հատուկ ծառայությունները հասկացրել են, որ թույլ չեն տա Քոչարյանին հեռանալ: Հնարավոր է, Ռուսաստանի դեսպանին հենց այդ մասին են ասել ԱԳՆ-ում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 37698 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Տեսանյութ․Օրվա կադր Ռաֆայել Երանոսյանի մասնակցությամբ

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է