Երևան
19 / Հուլիս / 2019

«Նիկոլ Փաշինյան վարչապետը շատ դաժանորեն պատժում է Նիկոլ Փաշինյան ընդդիմադիրին, շատ անխնա է պատժում». Ռուբեն Հակոբյան

Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, որևէ կապ չունի հեղափոխության հետ։ Այս մասին «Ադեկվադ» հ/կ-ի նախաձեռնած «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսի ժամանակ ասաց Գերագույն խորհրդի, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ հեղափոխությունը քաղաքագիտական լուրջ հասկացողություն է, ունի որոշակի կոմպոնենտներ։


Տեղեկացնենք, որ «Ադեկվադ» հ/կ-ն նախաձեռնել է «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսը, որի ընթացքում հրավիրված փորձագետներն ու քաղաքական գործիչները խոսում են Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին։

Մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները՝ Ռ. Հակոբյանը մասնավորապես նշեց. «Երեք տարբերակ կա՝ ներիշխանական դավադրություն, արտերկրում ծրագրված սցենար, և երրորդ, որ իսկապես օրվա իշխանությունը բացարձակ կապ չուներ ստեղծված իրավիճակի հետ, չէր պատկերացնում՝ ինչ է կատարվում Հայաստանում, և տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»։

Ռ. Հակոբյանը համոզված է, որ մի օր ամեն ինչ պարզ կդառնա, իսկ ներկայի մասին գնահատականներում նա շեշտը դրեց իշխանական և ոչ իշխանական ուժերի միջև քաղաքական բանավեճի բացակայության վրա։

«Իշխանության ներսում միակ քաղաքական բանավեճը՝ Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր-Նիկոլ Փաշինյան վարչապետն է։ Այլ բանավեճ չկա։ Նիկոլ Փաշինյան վարչապետը շատ դաժանորեն պատժում է Նիկոլ Փաշինյան ընդդիմադիրին, շատ անխնա է պատժում։ Մենք գալիս ու կանգնում ենք մի տեղ, որ նոր իշխանությունը եկել է, որպեսզի ջախջախի այն բոլոր մոտեցումները, որոնք նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը տվել է գործող իշխանություններին։

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բավականին ճիշտ գնահատականներ էր տալիս գործող իշխանություններին, ողջ համակարգին։ Այսօր ստացվում է մի պարադոքս իրավիճակ, նաև մենք այս քննարկումներով փրկենք Նիկոլ Փաշինյան ընդդիմադիրին Նիկոլ Փաշինյան վարչապետից։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյան ընդդիմադիրն ավելի տարածական կերպար է դառնալու և, այսպես թե այնպես, որպես խորհրդանշող կերպար՝ վաղ թե ուշ ավելի լուրջ քաղաքական ուժ է դառնալու»,- ասաց Ռ. Հակոբյանը։

Անդրադառնալով արտաքին հարաբերություններին՝ նա նկատեց, որ ԱՄՆ-ում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ինչ-որ բանի սկիզբ է լինելու, և չհամաձայնեց այն գնահատականների հետ, թե այն լինելու է հերթական հանդիպումը.

«Կան գործոններ, որոնք մեզանից դուրս են, մենք քիչ ազդեցության լծակներ ունենք, և այդ ամեն երբեմն խաղալիք է դառնում այդ դաշտում. կարող են այնպիսի զարգացումներ լինել, որ չհասկանանք՝ ինչ կատարվեց»։

Խոսելով անելիքների մասին՝ բանախոսն ընդգծեց ճիշտ օրակարգի շուրջ համախմբվելու անհրաժեշտությունը.

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 6548 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է