Երևան
22 / Հոկտեմբեր / 2019

Սարսափելի դեպք` Գյումրիում. որդին դանակի ավելի քան 10 հարվածով սպանել է մորը

Ինչպես գրում է Sputnik-ը, երեկ՝ կեսգիշերին մոտ, մեծ թվով ոստիկաններ են այցելել Ղուկասյան փողոցի 12-րդ շենք։ Շենքի բնակարաններից մեկում իրավապահները հայտնաբերել են 71-ամյա կնոջ դի, որի գլխին ավելի քան 10 ծակած վնասվածք է եղել, որոնք դանակի հարվածների հետևանք են։

Թոշակառուի մարմնի մասերին ևս բազմաթիվ վնասվածքներ են եղել։ Ըստ շենքում շրջանառվող լուրերի՝ իրավապահները մինչև լուսաբաց որոնում են սպանվածի 50-ամյա որդուն։ Ըստ նրանց տեղեկությունների՝ հենց որդին է սպանել մորը։

Ոստիկանները լուսադեմին բռնել են Երևանից վերադարձող տղամարդուն ու բերման ենթարկել։ Սպանված կինը ապրում էր որդու և դստեր հետ։

Դեպքի ժամանակ դուստրը տանը չի եղել։ Վերադառնալուց հետո նկատել է, որ երկար ժամանակ մայրը ննջարանից դուրս չի եկել, ուստի բացել է մոր ննջարանի դուռն ու տեսել այդ սարսափելի պատկերը՝ մոր արնաշաղախ դին։

դիտվել է 23669 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է․ Փաշինյան (տեսանյութ)

«Կանանց տնտեսական հզորացում Շիրակի և Գեղարքունիքի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդի...

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը