Երևան
19 / Հուլիս / 2019

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն պարզաբանում է իրավիճակը

Yelaket.am\Ելակետ լրատվական- ը օրեր առաջ հրապարակել էր՝ «Արտաժամյա աշխատեցրել են և հիմա էլ հրաժարվում են փոխհատուցել. քաղաքացին ահազանգում է» հոդվածըև խոստացել, որ կհրապարակվի նաև մյուս կողմի՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի արձագանքն ու պարզաբանումը.

 

«Հարգելի գործընկեր,

Հաշվի առնելով, որ «Արտաժամյա աշխատեցրել են և հիմա էլ հրաժարվում են փոխհատուցել. քաղաքացին ահազանգում է»՝ հրապարակման մեջ (12.06.19) բացակայում են բողոքով ահազանգող քաղաքացու տվյալները, ու հետեւաբար որեւէ նույնականացում հնարավոր չէ իրականացնել, ինչպես նաեւ այն, որ վեճը, ինչպես նշված է հոդվածում, քննվում է դատարանի կողմից՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն ներկայումս չի կարող որեւէ կերպ մեկնաբանել ենթադրյալ աշխատանքային վեճի հանգամանքները:


Որպես ընդհանուր նկատառում անհրաժեշտ ենք համարում նշել, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բոլոր գործընթացները, այդ թվում՝ արտաժամյա աշխատանքի ներգրավելը եւ դրա դիմաց հատուցումները, փաստաթղթերի արխիվացումն ու հետագա ոչնչացումը, մշտապես իրակացվում են ընկերության ներքին կանոնակարգերի եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր կիրառելի պահանջներին համապատասխան:

Շնորհակալություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

դիտվել է 11085 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է