Երևան
21 / Նոյեմբեր / 2019

Խորհրդավոր այգին. Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանի միլիարդը

Lragir.am-ը գրում է․ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հաստատել է, որ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի հետ: Բայց Աշոտյանը հայտնել է, որ դա եղել է անձնական բնույթի հանդիպում, կուսակցական գործունեությունից դուրս:

Սերժ Սարգսյան-Կարապետյան հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 19-ին՝ Կարապետյանի նորոգած այգում, որը բացվեց օրերս: Հատկանշական է, որ հունիսի 16-ին էլ նույն այգում տեղի է ունեցել Կարապետյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այդ հանդիպման բովանդակության վերաբերյալ ԱԺ նախագահ Արարատ Միրոզյանը հայտարարել էր, որ տնտեսական, ներդրումային ծրագրերից բացի, քննարկվել է նաեւ նոր ենթակառուցվածք գնելու հնարավորությունը:

Թե ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Սանվել Կարապետյանը, կամ արդյոք նրանց հանդիպումը որեւէ կերպ կապվում է Փաշինյան-Կարապետյան հանդիպմանը, պարզ չէ:

Սամվել Կարապետյանը 2017 թվականի նոյեմբերին Սերժ Սարգսյանի հետ եկավ տնտեսա-քաղաքական փոխհամաձայնության՝ նրա երրորդ ժամկետի շուրջ: Կարապետյանը հայտարարեց, որ առաջիկա տասնամյակում մտադիր է Հայաստանում կատարել 1 միլիարդ դոլարի ներդրում: Սամվել Կարապետյանն այդքան էր գնահատել Սերժ Սարգսյանի վարչապետությունը: Օրինակ, իր գործընկեր Կարեն Կարապետյանի վարչապետությունը նա գնահատել էր ավելի բարձր: Կարեն Կարապետյանը խոսում էր 3-5 միլիարդ դոլարի ներդրումային հնարավորությունների եւ ծրագրերի մասին:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հնարավոր է ինչ որ իմաստով իրեն «դավաճանված» զգաց՝ Կարապետյան-Սերժ Սարգսյան մեկ միլիարդանոց համաձայնությունից հետո: Ըստ ամենայնի, Սամվել Կարապետյանը գերադասեց գնալ նվազ ռիսկային ճանապարհով եւ սեղանին դնել ոչ թե 3 կամ 5, այլ մեկ միլիարդ, այն էլ տասնամյա կտրվածքով:

Հատկանշական է, որ 2018 թվականի ապրիլի վերջին, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին հորդորում էր չգնալ վարչապետ լինելու համար պայքարի: Իսկ Կարեն Կարապետյանը դրանում փորձում էր ստանալ ընդհուպ Կրեմլի աջակցությունը:

Հնարավոր է, որ իրեն «դավաճանված» զգալով, Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո փորձեց դաշնակցել Ռոբերտ Քոչարյանի հետ, որը եւս իր մտահոգությունն էր հայտնում ռուսական հեռուստաընկերությամբ, հայտարարելով, որ իշխանությունը ճամպրուկ չէ, որպեսզի վերցնես ու փոխանցես մեկին: Քոչարյանն ակնարկում էր, որ Սերժ Սարգսյանը իշխանությունը փոխանցում է Նիկոլ Փաշինյանին: Հետո Ռոբերտ Քոչարյանը հետհեղափոխական շրջանի իր տարբեր հարցազրույցներում էլ ակնարկում էր այդ մասին:

Առավել մանրամասն՝ սկզբնաբյուր կայքում 

դիտվել է 25498 անգամ

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)