Երևան
22 / Հոկտեմբեր / 2019

Ում հետ կարող է ՔՊ-ն համագործակցել առաջիկայում. Արայիկ Հարությունյանն անուններ է տալիս

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իրենք կհամագործակցեն այն ուժերի հետ, որոնք պայքարել են նախկին ռեժիմի դեմ, սակայն անուններ չէր նշել։

Եվ, ահա, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ակտիվ աշխատանքներ կարող է սկսել Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած Ժողովրդական կուսակցության հետ, Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարած «Լիբերալ» կուսակցության հետ, «Հայ Ազգային կոնգրեսի» հետ, ինչպես նաեւ համագործակցություն է ունեցել «Հանրապետություն» կուսակցության հետ:


Նախարարի խոսքով՝ ինքն իր մտքում ունի նաեւ քաղաքական գործիչների ու կուսակցությունների, որոնք նախորդ ռեժիմի դեմ են պայքարել ու այսօր արժանի են, որ իրենց հետ համագործակցեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 7185 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է․ Փաշինյան (տեսանյութ)

«Կանանց տնտեսական հզորացում Շիրակի և Գեղարքունիքի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդի...

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը