Երևան
21 / Նոյեմբեր / 2019

Ավտովթար՝ Վլադիմիր Վարդանյանին սպասարկող մեքենայի մասնակցությամբ

Հունիսի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Երեւանում:

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 19:15-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Երեւանի բնակիչ, 29-ամյա Արմեն Ավագյանի վարած Toyota մակնիշի 015 HH 01 համարանիշի եւ Երեւանի բնակիչ, 37-ամյա Արեն Թեմուրյանի վարած Opel մակիշի 35 MT 453 համարանիշի ավտոմեքենաները:


Վթարի հետեւանքով Opel-ի վարորդ Ա. Թեմուրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Toyota-ի համարանիշները հաշվառված են ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում եւ սպասարկում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին: Պատգամավորը վթարի պահին ավտոմեքենայում չի եղել եւ վթարի մեղավորը եղել է իր վարորդը, ով ընդունել է իր մեղավորությունը: Ժամանել են նաեւ ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

դիտվել է 3985 անգամ

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)