Երևան
14 / Հոկտեմբեր / 2019

Ապրիլյան պատերազմում մենք չենք հաղթել.Ալեն Սիմոնյան

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ:/Մաս 1-ին/

-Ձնագնդի նման անըnդհատ պտտվում է այս ,մեկ մեծանում ,մեկ փոքրանում,կարծես վերջակետ դնում եք,բայց դա նորից է մեծանում ,խոսքը Դանիել Իոաննիսյանի հետ բանավեճի մասին է,ամենօրյա հանյտարարություններով է հանդես գալիս,տպավորություն է ,որ անձնավորված է:Հնարավոր է,որ պայմանվորված է այն հանգամանքով ,որ իշխանություն մեջ կան մարդիկ ,որոնք սորոսականներ են և Ալեն Սիմոնյանը այս թևը չի ներկայացնում:Ինչ -որ մի պահի հակասություն առաջացավ ՊՎԾ պետի և ԱԱԾ ղեկավարի հայտարարությունների և գործողությունների միջև,դուք էլ հայտարարությամբ հանդես եկաք ի պաշտպանություն ԱԱԾ ղեկավարի գործողությունների ,դրանից հետո տեսանք հարձակաումներ:Իսկապես դրանո՞վ էր պայմանավորված:

-Հարցին լիարժեք կպատասխանի այն մարդը,ով դրանով զբաղվում է ,ես ընդամենը զբաղվում եմ նրանով ,որ համաքաղաքացիներին ասեմ,թե այն հերթական սուտը,կեղծիքը,որը տարածվել է ,իրականությանը չի համապատասխանում և անցնում եմ առաջ,որ անընդհատ այդ մարտավորությամբ եմ առաջ գնում:Մարդկանց շատ հեշտ է սուտ ինֆորմացիա հրամացնել,ես զուտ տեղյակ պահելու համար եմ արձագանքում,մարդիկ արդեն հոգնել են այդ թեմայից:

-Չի սպառվում:

-Անընդհատ իրենց մոտ չի ստացվում ինչ-որ բան անել,նրանք թե վերնագրի,թե լուսանկարի միջով են անում:Հիմա դուք դրա մասին հարց եք տալիս,խոսում ենք,շրջանառության մեջ ենք դնում:Սորոսական թև ,կամ այլնի մասին ասեմ,որ Դանիելը երբևէ իշխանական թևի անդամ չի եղել:Ես բաժանում չեմ ուզում անել,հետևությունները թողնում եմ մարդկանց:

-Դավիթ Սանասարյանի և ԱԱԾ ղեկավարի հայտարարությունների հետ կապ տեսնո՞ւմ եք,դուք էլ հայտարարություն արեցիք:

-Ես հույս եմ հայտնել,որ դատարանը կպարզի,որ դա ճշմարտությանը չի համապատասխանում :

-Դավիթ Սանասարյանի կինը արձագանքեց:

-Չի հասկացել,թե ես ինչ եմ ասել, ես հույս եմ հայտնել,որ կպարզվի ,ու տանել անձնական ոլորտ չի կարելի,անձերով պայմանավորել ևս:Աստված մի արասցե,եթե վաղը,մյուս օրը ես հանցանք գործեմ, չեն նայելու ,թե ես Նիկոլ Փաշինյանի կամ Արթուր Վանեցյանի ընկերն եմ,կամ մերձավոը ,օրենքը գործելու է :Տանել այդ նույն դաշտը չի կարելի: Խոսում եք մի գործի մասին,որ ես ուզում եմ շուտ ավարտվի:

-Երկու առաջ կրկին անձրադարձավ:

-Արդեն մեկ շաբաթ է ձեր նշած անձնավորությունը իրեն թույլ է տալիս իմ հետ անունով խոսել, ես իրեն տեսնելիս անպայման ասելու եմ:Ես ինձ թույլ չեմ տալիս իր հետ կապված ոչ անունով,ոչ ածականներով,ոչ էլ մականունով խոսել,խոսք են տալիս ,որ կդիմեն ՀՔԾ:

-Դուք սպասո՞ւմ եք,որ պետք է դիմեն:

-Մեռա սպասելով:Հասկանում են,որ իրականում ոչ հանցակազմ կա,ամենաբարդ իրավիճակում ,իրենց համար էլ է դժվար,բայց ասում են ,որ դիմել ենք:

-Շատ է շահարկվում այն հանգամանքը,որ դուք որոշակի դերակատարում եք ունեցել պարոն Վանեցյանի նշանակման մեջ ,ձեր ընկերությունը ,մտերմությունը կա ՞;

-Ես դերակատարում չեմ ունեցել:Շատ շրջանառվեց,որ դուք ընկերներ եք:Հարսանիքիս ժամանակ ծանոթացրել եմ պարոն Վանեցյանին և պարոն Փաշինյանին:

-Այդ ծանոթությունների առումով ոնց որ ձեզ մետ լավ է ստացվում:

-Մի արտահայտություն կա,ես քաղաքի տղա եմ,շատ ծանոթություններ ունեմ,տարբեր բակերում ընկերներ ունեմ:

-Այդպես մի ասեք,առաջ մոդա էր արցախցի լինելը ,հիմա `իջևանցի:

-Ես տարածքային բաժանում չեմ անում:

-Մարտի մեկի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողով եք ստեղծել, շատ քննադատվեց ,որ նախ փորձառու չեն և ինչու դա պետք է ԱԺ-ն անի:Բազմիցս է խոսվել,որ դա պատերազմ էր և այդ պատերազմում մենք հաղթել ենք,մենք հիմա նման բաներ ենք ստեղծում ,վիճարկում ենք մի շարք հարցեր, լրացուցիչ հաղթաթուղթ ենք տալիս Ադրբեջանի ձեռքը:Այս հանձնաժողովը պատրաստվո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին հարվիրել հարցաքննության,նա լինելով քաղաքական գործիչ,ընդդիմադիր ,հայտնի հայտարություն է արել,որ Ռուսռատանն է կազմակերպես ապրիլյան պատերազմը,նպատակը եղել է այն,որ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ դառնա :Ինքը պետք է գա՞ հարցաքննության և պատրաստ եք կանչե՞լ իրեն:

-Պարոն Փաշինյանը երբեք առիթ չի տվել կասկածել,եթե իրեն կանչեն,ինքն անպայման կգա :Նա դատարան ներկայացավ որպես վկա հայտնի գործով ,որ ընտրությունների ժամանակ հրազեն էր կիրառվել,դրա մեջ ոչ մի ինտրիգ չկա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 44877 անգամ

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Տեսանյութ. ՀՀ-ում 40 հազար աղջիկ երեխա չի ծնվել

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը