Երևան
22 / Օգոստոս / 2019

Մայրը խեղդամահ է արել 7-ամյա դստերը

Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում այսօր՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. մայրը խեղդամահ է արել 7-ամյա դստերը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Հարթագյուղ համայնքի ղեկավար Անդրանիկ Հարությունյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց, որ 30-ամյա կինը իրենց գյուղում չի բնակվում, Երեւանում են ապրում, սակայն տուն ունեն գյուղում։


SHAMSHYAN.com–ը հայտնում է, որ ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ համայնքի տներից մեկում երեխայի դի կա:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 7-ամյա Կ.Կարապետյանի դին, իսկ նրա կողքին նստած է եղել մայրը՝ 30-ամյա Աննա Կարապետյանը, որը ձեքին էլ ունեցել է իր մահացած մոր մեծադիր նկարը: Պարզվել է, որ մայրը իր 7-ամյա աղջկան մահճակալի մեջ խեղդամահ է արել:

Այսօր Ա. Կարապետյանը 7-ամյա աղջնակի հետ եկել է Հարթագյուղ եւ որոշ ժամանակ անց երեխային հայտնաբերել են խեղդամահ եղած:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

դիտվել է 16597 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին