Երևան
19 / Հուլիս / 2019

Սերժ Սարգսյանը տեղեկություններ է հավաքում իշխանության վերաբերյալ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ն սոցհարցում է պատվիրել՝ շոշափելու հասարակական տրամադրությունները։ Գաղափարը կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանինն է, որը ՀՀԿ ԳՄ վերջին նիստերից մեկում հանձնարարել է հարցում իրականացնել հասարակության շրջանում՝ հասկանալու համար, թե մարդիկ ինչ վերաբերմունք ունեն նոր իշխանությունների, քաղաքական ուժերի, այդ թվում՝ նաեւ ՀՀԿ-ի հանդեպ։ Արդյունքները դեռ պատրաստ չեն։

ՀՀԿ-ում հույժ գաղտնի են պահում, եւ հնարավոր է արդյունքներն օգտագործեն ավելի շատ ներքին սպառման համար՝ չհրապարակեն, հատկապես՝ եթե տեսնեն, որ հարցումների արդյունքներն իրենց օգտին չեն կամ հակառակը՝ հօգուտ գործող իշխանությունների են։ Դրա համար էլ, թեպետ ներսից մեզ ասացին, որ կա նման բան, բայց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պնդեց, թե «ՀՀԿ-ն մշտապես հետեւում է տարբեր սոցհարցումներին, բայց սեփական սոցհարցում պատվիրելու մասին առաջին անգամ ձեզնից եմ լսում»։


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 2748 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է