Երևան
18 / Հուլիս / 2019

Որտեղ է Սաշիկ Սարգսյանի 18 միլիոնը,փնտրել եմ և չեմ գտել.Հրանտ Բագրատյան

Հարցազրույց ՀՀ նախկին վարչապետ,տնտեսագետ Հրանտ Բագրատյանի հետ:/Մաս 1-ին/

-Հայաստանում արդարադատության հետ կապված փոփոխություններ են նախատեսվում,հրապարակ նետվեց անցումային արդարադատություն և վեթինգ հասկացությունը:Դուք սրա մասին խոսել էիք և ասել,որ նման բաներ սովորաբար լինում են քաղացիական պատերազմից հետո:Ինչո՞ւ է մեր իշխանությունը շահագրգիռ,որ ունենանք նման արդարադատություն,և հնարավոր կլինի՞ կյանքի կոչել:

-Վաղը ,եթե Դոնբասը միանա Ուկրաինային, անցումային արդադատություն է պետք,որովհետև Դոնբասում կան Ուկրաինային քաղաքացիներ,ովքեր սպանել են Ուկարինայի քաղաքացիներին գծից այս կողմ և կան այնպիսիները,որոնք սպանել են գծից այն կողմ:Այդ դեպքում մարդասպանության հետ կապված պետք է կիրառել անցումային արդարադատության նորմը:Խոսվում էր անցումային արդարադատության մասին,ես ասացի,որ շուտով իրենք կգնան լյուստացիային,հետո կհրաժարվեն դրանից,որովհետև առկա է Ուկրաինայի շատ վատ փորձը,կար դատախազություն,հետո հանձնաժողով ստեղծեցին,հանձնաժողովը մի օր ասաց,որ Ավակովը խախտումներ է արել,իսկ Ավակովը գնաց դատարան և ապացուցեց,որ խախտում անողը ՝հանձնաժողովի նախագահը մեկ ուրիշից փող է վերցրել իր դեմ աշխատելու համար:Ի վերջո, այնտեղ եկան եզրակացություն,թե այս ի՞նչ ենք ստեղծել,դատախազ փոխենք:

-Եղած մարմինները բավարա՞ր են:

-Մենք չունենք նման խնդիր, ոնց ասացի քաղաքացիական պատերազմի,մենք չունենք Լիտվայի պետ անլուծելի խնդիր,որ մոռանանք Սահմանադրության մասին:Բացի դա,գործող քաղաքական ուժը ունի 82 տոկոս պառլամենտում,ինչի՞ ենք նոր դատական համակարգ ստեղծում:Դատավորներին մեզ մոտ նշանակում են այսպես՝ԱԺ-ն ձևավորում է ԲԴԽ-ն,ԲԴԽ-ն ընտրում է դատավորներին,գոյություն ունի դատարարնների մասին օրենք ,որտեղ դրված են հիմքերը ,որ դատավորներին կարելիէ ազատել,եթե դրանք պակաս են,եկեք ավելացնենք,դրանից հետո նոր այս կամ այն դատավորին ներկայացնում են ՀՀ նախագահին,որ նշանակի:

-Իսկ եթե այս մեխանիզմը ճիշտ աշխատի,կարելի է հասնե՞լ և լրացուցիչ անցումային արդարադատություն պետ՞ք չէ:

-Պորոշենկոն այն ժամանակ ստեղծել էր լյուստացիայի հանձնաժողովը ,հետո գլուխը բռնել էր, թե այս ինչ եմ արել:Իրենք հրաժարվեցին դրա ծառայություններից:Մենք մի հատ էլ գլխացավանք կստանանք :Ես դեմ չեմ ,որ դատավորնեը վեթինգի ենթարկվեն,մեկը ինձ կարո՞ղ է ինձ ասել,ինչու ՝այն դատավորը ,ով թալանել է իրենք հայտնաբերենք ու հանենք: Ես էլ ուզում եմ ասել,որ ձեր իրավիճակը այնպիսին է,ի՞նչն է ձեզ խանգարում այս էլ հանելու: Ուրիշ բան ,որ ասեն՝մենք պառլամենտական մեծամասնություն չունենք , հին կոմունսիտական ռեժիմը թույլ չի տալիս:Անցումային արդարադատությանը հաճախ դիմում են,որ փոխեն համակարգը՝օրինակ Մոլդովայում,Բուլղարիայում,այնտեղ չէին կարողանում հարկային տեսուչ փոխել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 24446 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Տեսանյութ․Օրվա կադր Ռաֆայել Երանոսյանի մասնակցությամբ

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է