Երևան
21 / Հոկտեմբեր / 2019

30-ամյա կինը ձերբակալվել է՝ իր 7-ամյա տղա երեխայի սպանության կասկածանքով

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 7 տարեկան տղա երեխայի սպանության դեպքի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2019 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 18:55-ին, ահազանգ է ստացվել «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շտապօգնության բաժանմունք այն մասին, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում կինը խեղդամահ է արել իր 7 տարեկան տղա երեխային:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Ա.Մանթաշյանի գլխավորությամբ, և հայտնաբերել 7-ամյա տղա երեխայի դիակը՝ բռնության հետքերով:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 30-ամյա կինը ձերբակալվել է՝ 7 տարեկան երեխայի սպանության կասկածանքով:

Պարզվել է նաև, որ երեխայի 30-ամյա մայրը, ով Երևան քաղաքի բնակիչ է, փորձել է ինքնասպան լինել՝ մեծ քանակությամբ դեղահաբեր խմելու միջոցով: Վերջինս անգիտակից վիճակում տեղափոխվել է «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:

Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, կատարվել են առգրավումներ, հարցաքննվել են մի շարք վկաներ, ստացվել են նմուշներ, նշանակվել է դատաբժշկական, դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 42850 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը