Երևան
21 / Նոյեմբեր / 2019

Պուտինի հրամանից հետո Հայաստանը պատրաստ է Վրաստանի փոխարեն հավելյալ չվերթեր ընդունել ՌԴ–ից

«Աերոֆլոտն» իր ուղևորներին առաջարկում է Վրաստանի մայրաքաղաքի ուղղությամբ չվերթերը փակելուց հետո օգտվել Երևանի և Վլադիկավկազի օդանավակայաններից։

Հայկական օդանավակայանները պատրաստ են լրացուցիչ չվերթեր ընդունել Ռուսաստանից Վրաստանի ուղղությամբ չվերթերի չեղարկումից հետո։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը հունիսի 22-ին հայտարարել է, որ Վրաստանի հետ ավիահաղորդակցության արգելքի ժամանակահատվածում ուղևորներին որպես այլընտրանք առաջարկում է մեկնել Երևան և Վլադիկավկազ։

«Զվարթնոցը» պատրաստ է լրացուցիչ չվերթեր ընդունել Ռուսաստանից», – ասաց Հովհաննիսյանը։

Sputnik Արմենիան կապ է հաստատել նաև Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության հետ։ Հարցին, թե արդյոք ընկերությունը դիմել է չվերթերի քանակն ավելացնելու հայցով, մեզ չկարողացան պատասխանել, քանի որ այսօր աշխատանքային օր չէ։

Միաժամանակ հայտնեցին, որ «Աերոֆլոտն» օրական 6 չվերթ է իրականացնում Երևանի ուղղությամբ։«Աերոֆլոտի» հայաստանյան ներկայացուցչության հետ դեռ չի հաջողվել կապ հաստատել։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

դիտվել է 50927 անգամ

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)