Երևան
22 / Հոկտեմբեր / 2019

Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել

Lragir.am—ը գրում է․ Վրաստանում լարված իրավիճակի կապակցությամբ Հայաստանում մտահոգություններ են առաջացել արտաքին հաղորդակցությունների առումով: Հարցն ըստ էության երկու կողմ ունի՝ գործող հաղորդակցությունը Վերին Լարսով, եւ դրան այլընտրանքային ճանապարհները:

Վրաստանն ու Ռուսաստանը մի քանի տարի բանակցում են Օսիայով ու Աբխազիայով ճանապարհների բացման հնարավորության շուրջ: Սակայն Վրաստանում հակառուսական այս ելույթներից հետո այդ հնարավորությունը կարելի է փակված համարել երկարաժամկետ կտրվածքով:

Ինչ վերաբերում է գործող հաղորդակցություններին, պետք է նշել, որ վերջին շրջանում Վրաստանում փորձ արվեց սահմանափակել հայկական բեռնափոխադրումների, մասնավորապես բեռնատարներով ցորենի տեղափոխման ծավալները: Առայժմ սահմանափակումներ չկան, սակայն դրա վերաբերյալ մտահոգությունները հայկական փորձագիտական շրջանակներում չեն դադարում:

Պետք է նշել, որ Թուրքիան ու Ադրբեջանը Վրաստանը դիտարկում են որպես հարթակ Հայաստանի շրջափակումն ուժեղացնելու համար: Ադրբեջանական հետախուզական ծառայությունները ակտիվ աշխատում են Վրաստանում, օգտագործելով նաեւ տնտեսական ազդեցության լծակները:

Հայաստանի համար խնդիրներ կարող են առաջանալ նաեւ Իրանի ուղղությամբ, ԱՄՆ-Իրան հարաբերությունների ծայրահեղ լարվածության պայմաններում: Եթե այդ լարումը հանգեցնի ռազմական բախման, որի հնարավորությունը սակայն փորձագետները շատ բարձր չեն գնահատում, ապա հնարավոր է խնդիրներ առաջանան նաեւ Հայաստանի երկրորդ ճանապարհի հարցում: Ժամանակին, ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը խոսել էր հայ-իրանական սահմանի փակման հնարավորության մասին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 42013 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է․ Փաշինյան (տեսանյութ)

«Կանանց տնտեսական հզորացում Շիրակի և Գեղարքունիքի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդի...

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը