Երևան
21 / Հուլիս / 2019

Էրդողանն ընդունեց պարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Ազգային դաշինքի թեկնածու Էքրեմ Իմամօղլուին՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

«Ցանկանում եմ, որ այս ընտրությունները Ստամբուլի համար դառնան նոր հաջողությունների գրավական: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն հաղթանակած Իմամօղլուին շնորհավորանքներս եմ ուղղում: Ինչպես նախկինում, այս ընտրություններից հետո նույնպես, Հանրապետական դաշինքի սկզբունքների շրջանակներում շարունակելու ենք մեր ուղին դեպի 2023թ.»,-նշել է Էրդողանը՝ ակնարկելով հանրապետության 100-ամյակի խորհրդանշական տարին:

Հունիսի 23-ին տեղի ունեցած Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, ըստ Թուրքիայի Բարձրագույն ընտրական մարմնի հրապարակած տվյալների՝ Հանրապետա-ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ստացել է 4 միլիոն 741 հազար 868 ձայն (54.21%), իսկ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը՝ 3 միլիոն 935 հազար 453 ձայն (44.99%): Ընտրություններին 10 միլիոն 570 հազար 354 ընտրողներից մասնակցել է 8 միլիոն 925 հազար 63-ը:

«Երջանկություն» կուսակցության թեկնածու Նեջդեթ Գյոքչընարը ստացել է 47 հազար 829, իսկ «Հայրենիք» կուսակցության թեկնածու Մուստաֆա Իլքեր Յուջելը 14 հազար 545 ձայն:

դիտվել է 10193 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսայնութ. Ով է Վաչե Թովմասյանի կինը

Տեսանյութ. Ով է Արամ MP3-ի կինը

Ով է Զարուհի Բաբայանի որդին, տեսեք որքան է մեծացել նա

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է