Երևան
21 / Հոկտեմբեր / 2019

Մահացել է Անդրեյ Խարիտոնովը

Կյանքի 60-րդ տարում մահացել է խորդհրդային եւ ռուս դերասան Անդրեյ Խարիտոնովը: Այդ մասին հայտնել է ռեժիսոր Վիտալի Մանսկին Facebook-ի իր բլոգում:

«Այդպիսին է կյանքը… Ցավակցում եմ բոլորին, ովքեր նրան հիշում են եւ սիրում»,- գրել է Մանսկին:

Դերասանի կինը՝ Օլգա Սմիրյագինան, նույնպես հավաստել է նրա մահը: Նա նշել է, որ Խարիտոնովին կհուղարկավորեն Կիեւում:

Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ավելի վաղ հայտնի է դարձել, որ Խարիտոնովը պայքարում է ուռուցքաբանական հիվանդության դեմ:

Խարիտոնովի ամենահայտնի դերը դարձել է Արթուր Բերտոնը «Բոռը» ֆիլմում: Նաեւ նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Սեւ կեռնեխների» գաղտնիքը», «Անտեսանելի մարդը», «Նռնագույն կղզիներում» կինոնկարները:

դիտվել է 6180 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը