Երևան
22 / Նոյեմբեր / 2019

«Է՜ այնքան հեգնեմ սաղին, որ ոչ մեկին պակաս չթվա». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ նիստում նկատողություն արեց ընդդիմադիր պատգամավորներին՝ մնալ պատգամավորին հարիր վաքագծի շրջանակներում։ «Նիստի դահլիճում բղավում եք, ընդհատում ելույթ ունեցողին, մի արեք այդպես, չի կարելի։ Խոսքը ոճաբանության մասին է ու դա բոլորին է վերաբերում»,- դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Ըստ նրա՝ խոսքը ոճաբանության մասին է. «Խոսում եք ատելության մթոնոլորտի, ինչ-որ բաների մասին, այստեղից է սկսում, երբ ծաղրում եք, հեգնում եք, է՜ այնքան հեգնեմ սաղին, որ ոչ մեկին պակաս չթվա»,- ասաց նա:

Ա. Սիմոնյանն անդրադարձավ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթին՝ հիշեցնելով, որ ժամանակին նա ասել է, որ պատգամավորական մեծ փորձ ունի:

«Այդ ի՞նչ փորձի մասին է խոսքը: Հոկտեմբերի 2 կազմակերպելու փորձի մասի՞ն է խոսքը, թե՞ խոսակցության մեջ տղան տղային սիրուն-գեղեցիկ ասելու մասին է խոսքը»,- ասաց Սիմոնյանը:

դիտվել է 2825 անգամ

Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում վարսահարդարմամբ զբաղվող կանանց համար անցկացվեց դասընթաց

Հովազի հետ մենամարտի բռնված անասնապահի պատմությունը

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)