Երևան
17 / Սեպտեմբեր / 2019

Զինվում են՝ «մինչև ատամները»

hayeli.am-ը գրում է․ Ադրբեջանը պլանավորում է 5 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը։ «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ Ադրբեջանի կառավարությունը պլանավորում է հավելյալ գումարներ հատկացնել՝ պաշտպանական ծախսերի ընդհանուր թիվը հասցնելով մոտ 1,88 միլիարդ դոլարի:

Փոխարենը կառավարությունը մտադիր է կրճատել սոցիալական պաշտպանության հիմնադրամին փոխանցվող գումարները: Հիշեցնենք՝ նախորդ տարի Ադրբեջանը արդեն մոտ 300 միլիոն դոլարով ավելացրել էր պաշտպանական ոլորտի ծախսերը: Վարչապետ Նովրուզ Մամեդովը անցած մարտին հայտարարել էր, որ երկրի զինված ուժերի ապահովումը արդիական ռազմական տեխնիկայով եղել է ուշադրության կենտրոնում, այդ նպատակով ձեռք են բերվել «Պոլոնեզ», «Լորա» համակարգեր և այլ միջոցներ։

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրերով մի շարք փոփոխություններ, փոխատեղումներ են կատարվել ուժային կառույցներում:
Ներքին գործերի երկարամյա նախարար Ռամիլ Ուսուբովը ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու նշանակվել նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղար: Ներքին գործերի նախարար է նշանակվել Վիլայաթ Էյվազովը, ով մինչ նոր նշանակումը ՆԳ նախարարի առաջին տեղակալն էր։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 79679 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․ Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը․ Վանեցյան

Մխիթարյանի գոլն ու «Ռոմա»-ի հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա