Երևան
23 / Սեպտեմբեր / 2019

Վարչապետն իր սիրած գործի վրա է` ուտում-խմում, քեֆ է քաշում ու ծիծաղում աշխարհի վրա

Քեֆ անողին քեֆ չի պակսի...

Անհավատալի է, բայց փաստ։
Տարածաշրջանը, տարածաշրջանի շուրջ աշխարհաքաղաքական կրքերը բառի բուն իմաստով եռում են։ Ոչ մեկը չգիտի, թե ինչով կվերջանա «ուղիղ տեղում»` առանց որեւէ տեսանելի պատճառի առճակատման նոր փուլ թեւակոխած ռուս-վրացական հարաբերությունների հերթական սրացումը։ Հայաստանը Ռուսաստանին, ընդհանրապես աշխարհին կապող կամուրջներից մեկը ուր-որ է կարող է փլվել` Վրաստանով բեռնափոխադրումները (եւ ոչ միայն) վտանգված են։

Միացյալ Նահանգներ-Իրան հակամարտությունը սպառնում է հատել ռուբիկոնը, տարածաշրջանային իրավիճակն ամեն րոպե կարող է պայթել... Բոլթոնի այցից հետո Նիկոլ վարչապետը չէ՞ր, որ մարգարեացավ, թե հայ-իրանական սահմանն ամեն վայրկյան կարող է շրխկոցով փակվել։

Հայաստանի եւ հատկապես Արցախի շուրջ ամպերը սրընթաց թանձրանում են... Ադրբեջանը գոհունակությամբ խփում է ձեռքերը` սպասելով իր ժամին։

Քաղաքագիտական, վերլուծական շրջանակները, որոնք հասկանում եւ գնահատում են այս մարտահրավերների լրջությունը, վերլուծում են ստեղծված իրավիճակը, սթափության կոչում իմքայլական «գեներալներին», առաջարկում շտապ Ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրել եւ քննարկել ստեղծված իրավիճակը, նախանշել հնարավոր զարգացումների սցենարները եւ ֆորսմաժորային իրավիճակներից անցնցում դուրս գալու հնարավորությունները։

Իսկ Հայաստանի ոչ բարով վարչապետն իր սիրած գործի վրա է` ուտում-խմում, քեֆ է քաշում ու ծիծաղում աշխարհի վրա։
Տեսնես ինչի՞ց է...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 36816 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա