Երևան
19 / Հուլիս / 2019

Ռուսաստանը զորքը բերել է բարձր մարտական պատրաստության. Նիկոլ Փաշինյանը ԱԽ նիստ է հրավիրել

Lragir.am-ը գրում է․ Ռուսաստանի Կենտրոնական զինվորական օկրուգում մարտունակության հանկարծակի ստուգում է սկսել: Զորքերը բերվել են մարտական բարձրագույն պատրաստության, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նա ասել է, որ ստուգումները սկսել են նախագահ Պուտինի որոշմամբ:

Շոյգուն ասել է, որ այս միջոցառումն ուղղված է Կենտրոնասիական շրջանում անվտանգության ապահովման գնահատականին: Նա ասել է, որ միաժամանակ բարձր մարտական պատրաստության վիճակի է բերվել Հարավային ու Արեւելյան օկրուգների զորքերի մի մասը: Հիշեցնենք, որ Գյումրիի բազան ու Էրեբունի օդանավակայանը Հարավային օկրուգի կազմում են:

Հայաստանի շուրջ՝ Իրանում ու Վրաստանում իրավիճակը սրվում է: Ստամբուլում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը փորձագետները գնահատում են որպես Թուրքիայում հնարավոր տրանսֆորմացիաների դետոնատոր:

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել է իրավիճակը Հայաստանի շուրջ: Նա ասել է, որ Հայաստանի շուրւ անվտանգային միջավայրը ոչ թե լիցքաթափվել է, այլ հակառակը: Նա ասել է, որ անհրաժեշտ է քննարկել ռիսկերի կառավարման մեխանիզմների հարցը իրավիճակի սրման դեպքում:

Մարտահրավերները կարող են առաջանալ ամենատարբեր հարցերում՝ հաղորդակցությունների շրջափակումից մինչեւ ռուսական զորքերի գործարկում շրջանում, ռազմական գործողությունների պարագային:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

դիտվել է 125090 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է