Երևան
21 / Նոյեմբեր / 2019

ԱԱԾ-ն չի հաստատում պաշտոնյայի ձերբակալման մասին լուրը

Անցած շաբաթվա վերջին կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային կենտրոնի պետը: Սոցիալական ապահովության ծառայությունում չեն շտապում կարծիք հայտնել, սպասում են իրավապահների պաշտոնական հաղորդագրությանը:


Փորձեցինք մանրամասներ իմանալ Գավառի ծառայության աշխատակիցներից, սակայն խուսափեցին որևէ բան ասել՝ ուղղորդեցին դիմել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Ծառայության մարզային գրասենյակի պետի ձերբակալությանն արդեն երեք օր է հաջորդել, սակայն մինչ այս պահը՝ ԱԱԾ-ն պաշտոնյայի ձերմակալման մասին լուրը ոչ հերքում, և ոչ էլ հաստատում է:

Ի դեպ, ծառայության ներսում չեն բացառում նաև անանուն կեղծ հաղորդագրության վարկածը, ասում են ՝ «Հիմա իրար վրա «գրելը» պրակտիկա է դարձել, երևի էդ պաշտոնը մեկի երազանքն է եղել»:

168.am-ին փոխանցված տեղեկատվության համաձայն՝ մասնագիտությամբ իրավաբան ծառայության պետն աշխատանքային ստաժ լրացնելու տեղեկանքի համար է գումար վերցրել քաղաքացուց, թեև ստաժի թեման իր գործառույթը չէ: Ուստի, բացառված չէ, որ այս շղթայում այլ անձինք ևս ներգրավված լինեն, և պատասխանատվության ենթարկվող ծառայության պետը միակը չլինի:

Նշենք, որ աշխատանքային ստաժի թեման քրոնիկ դարձած խնդիր է սոցիալական ծառայության համար: Գաղտնիք չէ, որ խորհրդային կարգերի փլուզումից հետո հազարավոր քաղաքացիների աշխատանքային գրքույկներում ստաժի մասին տեղեկատվությունը կասկածելի հիմքերով է լրացված: Նախկին իշխանության օրոք, երբ էլեկտրոնային կենսաթոշակային համակարգը ներդրվեց ՍԱՊԾ-ում, և ստեղծվեց անձնական տվյալների բազա, նույնականացվող տեղեկատվության հիման վրա ծառայության պետ Արմեն Աբրահամյանի օրոք բացահայտվել էր տարեկան մինչև 11 միլիարդ դրամի հասնող շեղումներ՝ Վազգեն Խաչիկյանի գլխավորած Սոցիալական ապահովության ծառայությունում:

Ընդ որում, կենսաթոշակը, ինչպես հետագայում պարզվեց, բացի կեղծ հասցեներից, նաև «հորինված» ստաժների հիման վրա էր բաշխվել մարդկանց:

Այսօր էլ կեղծված ստաժներով հաշվարկված բանաձևով մեծաթիվ մարդիկ շարունակում են թոշակ ստանալ: Ծառայությունը վերանայման գործընթացը շարունակում է թե նշանակվող թոշակների, և թե տարիներ առաջ նշանակված դեպքերի մասով, սակայն հաշվի առնելով այն, որ մինչև 2004 թվականը Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) և արխիվներում գործատուների վճարած հարկերի մասին ինֆորմացիան ոչ բոլոր դեպքերում է պատշաճ ներկայացվել և պահպանվել, ծառայությունը հարկադրված է լոկալ լուծում տալ համատարած դարձած խնդրին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 13898 անգամ

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)