Երևան
22 / Նոյեմբեր / 2019

Տղամարդուն կինը գտել է դանակը կրծքավանդակում խրված

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 66-ամյա մի տղամարդ, կրծքավանդակում՝ դանակ խրված: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տնօրենի տեղակալ Պետրոս Մանուկյանը:

Նա պատմեց, որ Ջրվեժում ապրող քաղաքացուն բերել են երեկ՝ հունիսի 23-ին, առավոտյան ժամը 8:15-ին: Կատարվել է վիրահատություն, հեռացվել է փայծաղը, այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, շուտով տեղափոխվելու է հիվանդասենյակ: Վիճակը միջին ծանության է, կյանքին վտանգ չի սպառնում:


Ավելի վաղ armeniasputnik.am-ը հայտնել էր, որ տղամարդուն գտել է կինը։ Վերջինիս կանչերին զուգարան մտած ամուսինը չի արձագանքել, եւ կինը բացել է զուգարանի դուռն ու տեսել արնաշաղախ ամուսնուն, դանակը՝ կրծքավանդակում խրված։

 

դիտվել է 18375 անգամ

Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում վարսահարդարմամբ զբաղվող կանանց համար անցկացվեց դասընթաց

Հովազի հետ մենամարտի բռնված անասնապահի պատմությունը

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)