Երևան
22 / Հոկտեմբեր / 2019

30–ամյա կնոջը մեղադրանք առաջադրվեց 7 ամյա դստերը խեղդամահ անելու համար

Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում 7-ամյա երեխային խեղդամահ անելով սպանելու համար 30-ամյա մորը՝ Աննա Կարապետյանին, այսօր մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

ԿՆոջը մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով):


Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 30-ամյա կնոջը կալանավորելու համար։

Ավելի վաղ հայտնել ենք, որ 2019 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 18:55-ին, ահազանգ է ստացվել «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շտապօգնության բաժանմունք այն մասին, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում կինը խեղդամահ է արել իր 7 տարեկան երեխային: 30–ամյա կինն, ով Երևանի բնակիչ է, այնուհետև փորձել է ինքնասպան լինել՝ մեծ քանակությամբ դեղահաբեր խմելու միջոցով: NEWS.am–ին հասած նախնական տեղեկություններով՝ կինը երեխային խեղդամահ անելուց հետո ձեռքում պահել է հանգուցյալ մոր լուսանկարն ու ասել՝ «մորս մոտ եմ ուղարկում երեխին»։

դիտվել է 15236 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է․ Փաշինյան (տեսանյութ)

«Կանանց տնտեսական հզորացում Շիրակի և Գեղարքունիքի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդի...

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը