Երևան
16 / Հուլիս / 2019

Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ․ Ռոբերտ Քոչարյան

Այսօրվա վարչապետն ուղղակի պատասխանատվություն է կրում 2008 թվականի մարտի մեկի մասսայական անկարգությունների համար։ Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է դարձել իշխանությունների թիրախը։

«Նա կցանկանար վերաշարադրել պատմությունը, մեղավոր փնտրել այդ իրադարձությունների համար, և տվյալ դեպքում իր պատկերացումներով այդ մեղավորը ես եմ»,- ասել է նա:


Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ կա նաև Արցախի հանգամանքը՝ իրեն հետապնդելու համար․ «Քանի որ իմ անցյալը և իմ տեսակը Արցախի հարցի կարգավորման կոնտեքստում որոշակի անհանգստություն կարող է առաջացնել այն ուժերի մոտ, որոնք այդ կարգավորումը տեսնում են ոչ հայանպաստ ճանապարհով»:

Մեղրին հանձնելու վերաբերյալ խոսակցություններին նա արձագանքել է՝ նշելով, որ ինքը հող հանձնող չէ, այլ հող գրավող․ «Երբ դարձա Արցախի ղեկավարը, Արցախի տարածքի ուղիղ կեսը ադրբեջանական զինուժով օկուպացված էր, երբ ավարտվեց պատերազմը, ազատագրված էր ոչ միայն ամբողջ Ղարաբաղը, այլ նաև 7 շրջան: Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ: 7 շրջան ենք ազատագրել, միացրել Ղարաբաղին, ստեղծել անվտանգության գոտի, և այսօր այդ տարածքները Ղարաբաղյան անվտանգության չափազանց կարևոր բաղկացուցիչ մաս են կազմում: Ամեն մարդու աշխատանք պետք է գնահատել նաև այդ տեսանկյունից՝ ինչ վիճակում է ընդունել, ինչ վիճակում է հանձնել»:

Քոչարյանը կարծիք է հայտնել, որ այժմ իշխանությունները առաջնորդվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի թեզով, ըստ որի՝ Արցախը բեռ է, իսկ այդ դեպքում «նույնիսկ ենթագիտակցորեն կմտածեն՝ ինչպես այդ բեռից ազատվել»։

Իսկ իր նախկին տեսակետը, որ Արցախով հնարավոր է զարգանալ, նա լրացրել է՝ նշելով, որ այն ժամանակ դեռ փակագծերը չէր բացում․ «Հայաստանը Ղրաբաղը հետ լուրջ խաղացող է այս տարածաշրջանում, ուզում ենք լինել Թուրքիայի բիզնեսների ֆիլիա՞լը։ Առանց Ղարաբաղի՝ մեր տեղն էլ չեն իմանալու։ Ղարաբաղը, ոչ թե բեռ է, այլ արժեք, եթե դուխովը գլխարկիդ չի գրած, այլ ճակատիդ, պիտի կարողանաս հասնել չափազանց լուրջ նպատակների»,- ընդգծել է նա։

Հարցին՝ ինչու քաղաքական գնահատական չտվեց առաջին նախագահի իշխանությանը, Քոչարյանը նշել է, որ նախընտրել է երկրի առջև կանգնած հրատապ խնդիրների լուծումով զբաղվել, ոչ թե անցյալով, եւ այդ որոշման համար հիմա էլ չի փոշմանում․ «Միևնույն է՝ չեմ փոշմանում, որովհետև պատմության մեջ մնալու է ոչ թե այն, ինչ կատարվում է ինձ հետ, այլ դա մնալու է որպես այսօրվա իշխանությունների խայտառակությունը, պատմության մեջ մնալու է հետևյալը՝ ինչ վիճակում եմ ընդունել ես երկիրը և ինչ վիճակում եմ հանձնել»:

դիտվել է 8610 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

EXCLUSIVE. Ինչպես ընտրվեց հայ «Միսս Աշխարհի» մասնակիցը․ Տեսանյութ

Նկարահանել է սեփական խախտումն ու դրել համացանցում. Արսեն Թորոսյանի խոստովանությունը (տեսանյութ)

Ովքեր են հայ հայտնիների պրոդյուսերները

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է