Երևան
21 / Հոկտեմբեր / 2019

Իսկ որտե՞ղ է «սիրուն աղջիկը». ԱԺ-ում բուռն քննարկումների հետքերով

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում մոտ 40 րոպե հայրենի պատգամավորները, թողած օրակարգային հարցերն ու նախագծերը, քննարկում էին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի «սիրուն աղջիկ» արտահայտությունը՝ ուղղված Քաղավիացիայի պետ Տաթեւիկ Ռեւազյանին։

Եվ երեկ խորհրդարանում թեժ վիճաբանություն սկսվեց այն բանից հետո, երբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը որոշեց պաշտպանել Տաթեւիկ Ռեւազյանի «թասիբը»: Արեն Մկրտչյանի ելույթից եւ Էդմոն Մարուքյանին ուղղված հորդորից հետո սկսվեց նմանատիպ ելույթների շարան, եւ պատգամավորները կարծես թե մոռացել էին, թե իրականում ինչու էին հավաքվել։


Սակայն հետաքրքիր է, որ մինչ խորհրդարանում բոլորը որոշել էին խոսել Տաթեւիկ Ռեւազյանից, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջինս երկրում չէ. Քաղավիացիայի պետը մինչեւ հուլիսի 1-ը լինելու է արձակուրդում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 5081 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը